Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» մատուցում է ընդհանուր մանկաբուժական և նեղ մասնագիտական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջության և ծննդօգնության ծառայություններ: Հիվանդանոցն ունի 200 մահճակալ կարողություն, հագեցած է 11 վիրասրահով, մանկական և նորածնային վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներով։ Մեր առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային զարգացմանը՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ: ՀՀ առողջապահության նախարարի 2023թ․ հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցն արժանացել է մանկական խնամքի երրորդ, բարձրագույն աստիճանի։
Կարդալ ավելին
12 Նոյեմբեր
Աճի հորմոնի խթանման թեստեր
Աճի հորմոնի խթանման թեստերը կիրառվում են կարճահասակություն ունեցող երեխաների հետազոտման ընթացքում, երբ երեխայի աճի տեմպը,կլինիկական տվյալները և իրականացված հետազոտությունների արդյունքները հիմք են տալիս կասկածելու աճի հորմոնի անբավարարություն։Թեստի նպատակն է գնահատել օրգանիզմի՝ աճի հորմոն արտադրելու կարողությունը և հաստատել կամ բացառել աճի հորմոնի անբավարարությունը։Աճի հորմոնի խթանման թեստն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում՝ ցերեկային ստացիոնարի շրջանակում։Երեխան առավոտյան ընդունվում է հիվանդանոց, օրվա ընթացքում գտնվում է բժշկական անձնակազմի հսկողության ներքո, իսկ թեստիավարտից հետո դուրս է գրվում նույն օրը։Թեստի ընթացքում կիրառվում են աճի հորմոնի արտազատումը խթանող հատուկ նյութեր, որոնցից առավել հաճախ օգտագործվում են՝արգինին,ինսուլին,կլոնիդին (կլոֆելին)։Թեստի ընտրությունը կատարվում է մասնագետի կողմից՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, առողջական վիճակը և կլինիկական ցուցումները։Աճի հորմոնի արտադրությունը փոփոխական և պուլսային բնույթ ունի, ուստի ախտորոշման ճշգրտությունն ապահովելու համար սովորաբար իրականացվում են երկու տարբեր խթանման թեստեր։ Սա թույլ է տալիս նվազեցնել սխալի հավանականությունը և առավել վստահ հաստատել կամ բացառել աճի հորմոնի անբավարարությունը։Եթե հետազոտությունների արդյունքում հաստատվում է աճի հորմոնի անբավարարությունը, երեխան ընդգրկվում է բուժման և դիսպանսեր հսկողության ծրագրում։ Ուիգմորում գործում է աճի հորմոնի անբավարարության դիսպանսեր ծառայությունը, և ախտորոշման հաստատման դեպքում երեխաները պետպատվերի շրջանակում ստանում են աճի հորմոնով բուժում։ Հետագա հսկողությունն իրականացվում է մանկական էնդոկրինոլոգի կողմից՝ պարբերաբար գնահատելով երեխայի աճի ցուցանիշները, բուժման արդյունավետությունը և առողջական ընդհանուր վիճակը։Թե՛ խթանման թեստերը, թե՛ աճի հորմոնով բուժումը, ճիշտ դեղաչափերով և մասնագետի հսկողությամբ կիրառվելու դեպքում, անվտանգ են և չեն վնասում երեխայի առողջությանը։
18 Հունիս
Ե՞րբ է անհրաժեշտ է դիմել մանկական դիմածնոտային վիրաբույժի
Մանկական դիմածնոտային վիրաբույժը զբաղվում է երեխաների դեմքի, ծնոտների, բերանի խոռոչի և հարակից հյուսվածքների հիվանդությունների, վնասվածքների, բնածին արատների և զարգացման խանգարումների ախտորոշմամբ ու բուժմամբ։Մասնագետի օգնությունը կարող է անհրաժեշտ լինել ոչ միայն վնասվածքների, այլև տարբեր բորբոքային, բնածին և զարգացման խնդիրների դեպքում։ Սակայն ծնողները միշտ չէ, որ գիտեն, թե որ իրավիճակներում է անհրաժեշտ դիմել մանկական դիմածնոտային վիրաբույժի։ Ստորև ներկայացնում ենք ամենահաճախ հանդիպող դեպքերը։1. Դեմքի կամ ծնոտի վնասվածքԵթե երեխան ընկել է կամ ստացել հարված դեմքի կամ ծնոտի շրջանում, անհրաժեշտ է մասնագետի գնահատում՝ հնարավոր կոտրվածքները, ճաքերը կամ այլ վնասվածքները բացառելու համար։2. Ատամի վնասվածքԵթե վնասվածքի հետևանքով ատամը կոտրվել, տեղաշարժվել կամ ամբողջությամբ դուրս է եկել, կարևոր է հնարավորինս արագ դիմել բժշկի, քանի որ ժամանակին կատարված միջամտությունը կարող է պահպանել ատամը։3. Դեմքի կամ բերանի շրջանի այտուցԴեմքի կամ բերանի շրջանի այտուցը, հատկապես եթե այն արագ է մեծանում կամ ուղեկցվում է ցավով, կարող է վկայել բորբոքային գործընթացի կամ այլ խնդրի մասին։4. Բերանը բացելու դժվարություն կամ ցավԵթե երեխան դժվարությամբ է բացում բերանը կամ ցավ է զգում ծնոտը շարժելիս, անհրաժեշտ է պարզել պատճառը և բացառել ծնոտային հոդի կամ հարակից հյուսվածքների ախտահարումները։5. Թարախային բորբոքումԴեմքի կամ բերանի շրջանում առաջացած թարախային բորբոքումները (աբսցեսները) պահանջում են ժամանակին ախտորոշում և համապատասխան բուժում՝ բարդություններից խուսափելու համար։6. Բնածին արատներՇրթունքի կամ քիմքի ճեղքվածքը (նապաստակի շրթունք, գայլի երախ) պահանջում է բազմապրոֆիլ մոտեցում, որի կարևոր մասն է դիմածնոտային վիրաբույժի մասնակցությունը։7. Գոյացություններ կամ կիստաներԵթե բերանի խոռոչում կամ դեմքի շրջանում նկատվում է գոյացություն կամ կիստա, անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն՝ դրանց բնույթը պարզելու և բուժման պլանը որոշելու համար։8. Լեզվի սանձիկի խնդիրներԼեզվի կարճ կամ հաստ սանձիկը կարող է խանգարել կերակրմանը, իսկ հետագայում՝ նաև խոսքի զարգացմանը։ Նման դեպքերում կարող է անհրաժեշտ լինել վիրաբուժական միջամտություն իրականացնել։9. Կենդանու կամ մարդու կծելու հետևանքով առաջացած վերքերՆման վնասվածքները պահանջում են բժշկական գնահատում՝ վարակների կանխարգելման, վերքի ճիշտ մշակման և անհրաժեշտ բուժման նպատակով։10. Ծնոտների զարգացման խանգարումներ և դեմքի անհամաչափությունԴեմքի անհամաչափությունը, ծնոտների զարգացման խանգարումները կամ ծանր կծվածքային խնդիրները կարող են պահանջել դիմածնոտային վիրաբույժի գնահատում և համալիր բուժման պլանավորում։Ինչո՞ւ է կարևոր ժամանակին դիմել մասնագետինՎաղ ախտորոշումն ու ժամանակին բուժումը թույլ են տալիս կանխել հնարավոր բարդությունները, ընտրել առավել արդյունավետ բուժման տարբերակը և ապահովել երեխայի առողջ զարգացումը։ Եթե նկատում եք վերը նշված խնդիրներից որևէ մեկը, խորհուրդ է տրվում չհետաձգել մասնագետի խորհրդատվությունը։
14 Մայիս
Mohs եղանակի կիրառումը մաշկի քաղցկեղի և դեմքի վերականգնողական վիրաբուժության մեջ
Մայիսի 18-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում տեղի կունենա «Mohs եղանակի կիրառումը մաշկի քաղցկեղի և դեմքի վերականգնողական վիրաբուժության մեջ» թեմայով միջազգային կրեդիտավորված գիտաժողով։
Գիտաժողովի խոսնակները ԱՄՆ-ից և Կանադայից ժամանած Mohs վիրաբույժներ են։
07 Ապրիլ
Մանկական ուրոլոգիայի միջազգային գիտաժողով․օրակարգ
Ապրիլի 30-ին Երևանում տեղի կունենա «Մանկական ուրոլոգիայի միջազգային գիտաժողովը», հետևյալ օրակարգով՝ ՀայերենРусскийEnglish
Տեսնել բոլորը
12 Մարտ
Նեֆրոլոգիայի ծառայություն
Մարտի 12-ը «Երիկամի համաշխարհային օր»-ն է:
Օրվա շրջանակում Ձեզ ենք ներկայացնում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի նեֆրոլոգիայի ծառայությունը և թիմը:
Ծառայությունը զբաղվում է երիկամների և միզային համակարգի առողջության գնահատման, հիվանդությունների ախտորոշման, բուժման և երկարաժամկետ հսկման վրա՝ երեխաների և դեռահասների համար:
Կատարվում է նաև հղիության ընթացքում պտղի մոտ հայտնաբերված երիկամային խնդիրների հետագա հսկում և վարում։
Մասնագետներին կարող եք դիմել, եթե առկա է՝Միզուղիների ինֆեկցիաներ,
Միզարձակման խանգարումներ (գիշերամիզություն, ցերեկային անմիզապահություն),Երիկամների և միզային համակարգի բնածին արատներ;
Միզաքարային հիվանդություն,
Նեֆրոտիկ սինդրոմ,
Գլոմերուլոնեֆրիտներ,
Արյուն կամ սպիտակուց մեզում,
Արյան բարձր ճնշում երեխաների մոտ,
Երիկամների ֆունկցիայի խանգարումներ,
Տուբուլոպաթիաներ:
Ծառայությանը և բժիշկներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://shorturl.at/Gtt8bԲժիշկների մոտ այց կարող եք ամրագրել Wigmore.am կայքի միջոցով կամ զանգահարել 012345678: