Ուիգմոր ՍԵՎան

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ուիգմոր ՍԵՎան

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ՈՒԻԳՄՈՐ ՍԵՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» «Ուիգմոր Սևան բժշկական կենտրոնը» նորագույն լուծումներով հագեցած կենտրոն է, որտեղ հասանելի են ընդհանուր մանկաբուժական և նեղ մասնագիտական արտահիվանդանոցային ծառայություններ։ Հավատարիմ մնալով Հայաստանի մանկական առողջապահության ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու և միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնություն հասանելի դարձնելու մեր տեսլականին՝ Ուիգմորն ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանի մարզերում։ Մեր մարզային առաջին մասնաճյուղը Գեղարքունիքի մարզում է՝ Սևան քաղաքում։ Կենտրոնում խորհրդատվություններ են իրականացնում մեր փորձառու մասնագետները՝ Ուիգմորի փորձն ու մասնագիտական ներուժը հասանելի դարձնելով մարզերի երեխաներին և ընտանիքներին։

Կարդալ ավելին
14 Սեպտեմբեր
«Ուիգմոր Սևան բժշկական կենտրոնը» հայտարարում է բաց դռների օր նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների համար
Սեպտեմբերի 21-ին «Ուիգմոր Սևան բժշկական կենտրոնը» հայտարարում է բաց դռների օր նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների համար։Այս օրը բուժառուները բացառիկ հնարավորություն կունենան անվճար խորհրդատվություն ստանալու Ուիգմորի առաջատար մասնագետների և ԱՄՆ-ից ժամանած հրավիրյալ նյարդաբանի կողմից։Բաց դռների օրվա ընթացքում մասնագետները կգնահատեն երեխաների առողջական վիճակը, կքննարկեն առկա խնդիրներն ու հնարավոր բուժման և հետագա խնամքի մոտեցումները։Համատեղ խորհոժրդատվությունները կիրականացնեն՝Սեզար Սանթոս, ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոց Valley Children’s Healthcare-ի նյարդաբան,Նունե Կույումջյան, Ուիգմոր հիվանդանոցի մանկական նյարդաբանական ծառայության պատասխանատու,Էդուարդ Ասատրյան, Ուիգմոր հիվանդանոցի մանկական նյարդավիրաբուժական ծառայության պատասխանատու։Նախապես հերթագրվելը պարտադիր է։ Գրանցվելու համար զանգահարեք՝ +374 98 586734։Ընդունելության ժամեր՝ 10։00–16։00։Հասցե՝ Ք․ Սևան, Նաիրյան 189Լիցենզիա՝ Կ-ԲՕ-001364
07 Սեպտեմբեր
Ուիգմոր Սևան բժշկական կենտրոնի ծառայությունները
Ուրախությամբ Ձեզ ենք ներկայացնում «Ուիգմոր Սևան բժշկական կենտրոն»-ի ծառայությունների և մասնագետների ընդունելության սեպտեմբեր ամսվա ժամանակացույցը։Խորհրդատվության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 012 345 678։Հասցե՝ Ք․ Սևան, Նաիրյան 189։ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-001364
01 Սեպտեմբեր
Ուիգմոր Սևան բժշկական կենտրոնը բացում է իր դռները
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսօրվանից մեկնարկում է Ուիգմոր Սևան բժշկական կենտրոնի աշխատանքը՝ ուիգմորական մշակույթն ու որակյալ ծառայությունները հասանելի դարձնելով Սևան քաղաքում։ Մեր նորաբաց կենտրոնում կարող եք խորհրդատվության գրանցվել հետևյալ մասնագետների մոտ՝ ▫️Մանկաբույժ,▫️Մանկական վիրաբույժ,▫️Մանկական վնասվածքաբան,▫️Մանկական ռևմատոլոգ,▫️Մանկական մաշկաբան,▫️Մանկական ներզատաբան,▫️Մանկական նյարդաբան, և▫️Մանկական քիթ-կոկորդ-ականջաբան։Ուշադրություն․ ծառայությունների ցանկը համալրվում է․ հետևեք մեր հրապարակումներին մյուս մասնագետների մասին տեղեկանալու համար։Խորհրդատվության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 012 345 678։Հասցե՝ Ք․ Սևան, Նաիրյան 189։ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-001364