Ուիգմոր Ընտանիքի Առողջության Կենտրոն
Ինչպե՞ս կցագրվել պոլիկլինիկային

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ուիգմոր Ընտանիքի Առողջության Կենտրոն

«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ը առողջապահության առաջնային պահպանման օղակ է (պոլիկլինիկա): Այն մատուցում է պոլիկլինիկական ծառայություններ Կենտրոն՝ Պուշկին 56, Նոր-Նորք՝ Լվովյան 2, Էրեբունի՝ Արցախի 17/9, Աջափնյակ՝ Քըրքորյան 36 հասցեներում և սպասարկում է թե՛ մեծահասակներին, թե՛ երեխաներին՝ հավասարապես կարևորելով ինչպես հիվանդությունների բուժումը, այնպես էլ դրանց կանխարգելումը։ Պոլիկլինիկան տրամադրում է ինչպես պետական պատվերի շրջանակներում կատարվող անվճար ծառայություններ, այնպես էլ միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից առաջարկվող լրացուցիչ ծառայություններ, որոնց մի մասը՝ նույնպես անվճար: Պոլիկլինիկայի մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ, ժ․9։00-19։00 ինչպես նաև իրականացվում է հերթապահություն և իմունականխարգելման ծառայություն (պատվաստումներ) շաբաթ օրերը ժ․10։00-14։00։

Կարդալ ավելին
ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
03 Հոկտեմբեր
Ամրացնել առողջապահության ողնաշարը. Ընտանեկան բժշկության նոր մշակույթը «Ուիգմոր»-ում
Հայաստանում առողջության պահպանման առաջնային օղակը, ցավոք, դեռեւս շարունակում է անվստահելի լինել շատերի համար: Հատկապես քաղաքային միջավայրում, որտեղ հիվանդանոցները եւ նեղ մասնագիտական ծառայությունները հասանելի են՝ մեծահասակները որեւէ գանգատի դեպքում հաճախ նախընտրում են շրջանցել այն՝ միանգամից դիմելով հիվանդանոցներում աշխատող նեղ մասնագետների: Մինչդեռ խնդիրների մեծ մասը կարող էր լուծվել առաջնային օղակում՝ընտանեկան բժշկի կողմից։ Արդյունավետ աշխատող ընտանեկան բժիշկը կարող է վաղ շրջանում ախտորոշել խնդիրը, կարիքի դեպքում՝ ներգրավել նեղ մասնագետներին, ապահովել բուժման շարունակականությունը։ Առողջության պահպանման առաջնային օղակի նպատակը ոչ միայն հիվանդությունների բուժումն է, այլեւ շատ խնդիրների դեպքում՝ դրանց կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը։ Այս տրամաբանությամբ են աշխատում «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ները՝ փորձելով ուժեղացնել առաջնային օղակի դերը, վերադարձնել բուժառուների վստահությունն ու Հայաստանում ձեւավորել ընտանեկան բժշկության նոր մշակույթ։Մեդիամաքսի հետ զրույցում ընտանեկան բժիշկ, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Էրեբունի մասնաճյուղի ղեկավար Սոնա Տերմենջյանը եւ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի կրթական եւ սոցիալական ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանը պատմել են այս բարդ, բայց կարեւոր ճանապարհի մասին: «Առաջնային օղակն առողջապահական համակարգի հիմքն է»Կարինե Աբելյան, «Ուիգմոր գրուփ»-ի կրթական եւ սոցիալական ծրագրերի ղեկավարՑանկացած երկրի առողջապահական համակարգ «եռահարկ» է՝ կազմված առողջության առաջնային պահպանման, երկրորդային եւ երրորդային օղակներից։ Եթե համակարգը կայացած է, բնակչության առողջական խնդիրների մոտ 90 տոկոսը լուծվում է հենց առաջնային օղակում։ Եթե առաջնային օղակի մասնագետները պատրաստված են, կան անհրաժեշտ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները, իսկ պետությունը կանխարգելիչ եւ բուժական միջամտությունների համար բավարար ֆինանսավորում է տրամադրում, ապա այս օղակը կարող է բավարարել բնակչության առողջապահական կարիքների մեծ մասը: Երկրորդ օղակը հիվանդանոցայինն է, որտեղ աշխատում են նեղ մասնագետները, իսկ երրորդ օղակ հասնում են միայն շատ բարդ, առանձնահատուկ մասնագիտական բուժում պահանջող դեպքերը: Եթե եռահարկ այս «բուրգը» ճիշտ է կառուցված, առաջնային օղակը դառնում է շատ ամուր հիմք ողջ առողջապահական համակարգի համար: Այն իրավիճակում, երբ առաջնային օղակը պատրաստ չէ վերցնել աշխատանքի իր չափաբաժինը, հիվանդանոցային օղակը ստիպված իր վրա է վերցնում ծանրաբեռնվածության մեծ մասը․ մարդը ցանկացած խնդրով միանգամից դիմում է հիվանդանոց՝ նեղ մասնագետին։Երբ բուժառուն առաջնային օղակը շրջանցելով նեղ մասնագետին է դիմում՝ շատ դեպքերում չի ապահովվում նրա բուժման շարունակականությունն ու հետեւողականությունը։ Հիվանդանոցի բժիշկը պարտավորվածություն չունի հետեւելու ամբուլատոր դիմած բուժառուի հետագա վիճակին, եթե վերջինս նորից ինքնուրույն չորոշի այցելել նույն բժշկին։ Բուժառուն էլ հարցին տալիս է իրավիճակային լուծում՝ «կա գանգատ, գնում եմ մասնագետի մոտ, նա ինձ բուժում է նշանակում, վերջ»: Յուրաքանչյուր բուժառու պետք է առաջնային օղակում իր հիմնական բժիշկն ունենա՝ մասնագետ, որը տեղյակ է նրա բոլոր առողջական խնդիրներից, համակարգում է նեղ մասնագիտական խորհրդատվություններն ու իրականացված հետազոտությունները եւ բուժառուի հետ միասին պլանավորում է հաջորդ քայլերը։ Ընտանեկան բժշկությունը հենց սրա մասին է․ մարդն ունի բժիշկ, որը կատարում է կանխարգելիչ աշխատանք, տրամադրում է խորհրդատվություն, կարիքի դեպքում ներգրավում նեղ մասնագետի, համադրում բուժառուի տարբեր խնդիրները եւ նրա առողջական խնդիրներին առավել համապարփակ մոտեցում է ցուցաբերում։ «Առաջնային օղակի ուժեղացումը ծախսարդյունավետ է»Կարինե Աբելյան Առաջնային օղակի անարդյունավետ աշխատանքն առողջապահական ռիսկերից բացի նաեւ ֆինանսական խնդիրներ է առաջացնում: Հիվանդանոցային օղակի ծանրաբեռնվածությունը լուրջ ծախս է պետության կամ հենց բուժառուի համար՝ կախված նրանից, թե ով է վճարում։ Մյուս կողմից, կանխարգելիչ բժշկության զարգացումը տնտեսական լուրջ առավելություններ ունի։ Շատ ավելի արդյունավետ է վաղ հայտնաբերել զարկերակային գերճնշումը եւ, տարիներ շարունակ գրագետ վարելով, կանխել դրա հնարավոր բարդությունները, քան աշխատել զարկերակային գերճնշման բարդությունների բուժման ուղղությամբ՝ սրտի բարդագույն վիրահատություններ կատարել կամ ուղեղի կաթվածը բուժել։Գաղտնիք չէ, որ այսօր բուժառուների շրջանում կա որոշակի անվստահություն առաջնային օղակի հանդեպ եւ այդ վստահությունը շահելու համար հսկայական ջանքեր են պահանջվելու։ Վստահելի, արդյունավետ գործող, որակյալ ծառայություններ մատուցող առաջնային օղակի կառույցներ ունենալու նպատակով ստեղծվեցին «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնները»: Շարունակաբար բարելավելով ծառայությունները՝ մեր նպատակն է ստեղծել այնպիսի բուժհաստատություններ, որոնք կնպաստեն կանխարգելիչ բժշկության մշակույթի տարածմանը, կիրականացնեն որակյալ եւ ապացուցահեն բժշկություն ու կօգնեն վերարժեվորել առաջնային օղակի դերը։ «Ընտանեկան բժիշկն աշխատում է տարիքային բոլոր խմբերի հետ՝ նորածնից մինչեւ տարեց»Սոնա Տերմենջյան, ընտանեկան բժիշկ, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Էրեբունի մասնաճյուղի ղեկավարԸնտանեկան բժիշկն ամբուլատոր օղակի այն մասնագետն է, որը բժշկական ծառայություններ է մատուցում ընտանիքի բոլոր անդամներին՝ անկախ տարիքից եւ սեռից։ Ընտանեկան բժշկի գործառույթներն ու աշխատանքի ծավալը բավականին լայն են։ Ինչպես նշեց գործընկերս, այս մասնագետը տեղյակ է ընտանիքի բոլոր անդամների առողջության պատմությանը, ժառանգականությանը։ Գիտի՝ ինչ խնդիրներ կարող են առաջանալ եւ առավել ուշադրություն է դարձնում այդ ուղղություններին: Ամբողջական նյութը հասանելի է այստեղ։
29 Հուլիս
FM 106.5․Առողջությունը սկսվում է կանխարգելումից․Կարեն Գրիգորյան
Առողջությունը սկսվում է կանխարգելումից։Առողջ կյանքի հիմքը ժամանակին իրականացվող կանխարգելիչ միջոցառումներն են՝ պարբերական զննումները, կանխարգելիչ հետազոտությունները և վստահելի ընտանեկան բժշկի շարունակական աջակցությունը։«Գործարար ալիք» (FM 106.5)-ի եթերում «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի աշխատանքների համակարգող, վիրաբույժ Կարեն Գրիգորյանը զրուցել է ուժեղ առաջնային առողջապահության և կանխարգելիչ բժշկության առավելությունների մասին, ինչպես նաև «Ուիգմոր» պոլիկլինիկաներում հասանելի ծառայությունների և հնարավորությունների մասին։Դիտեք հարցազրույցը և ծանոթացեք «Ուիգմոր» պոլիկլինիկաների գործունեությանը, հասանելի ծառայություններին, ինչպես նաև կցագրման եղանակներին և ընթացակարգին:
18 Մայիս
Անվճար և որակյալ բուժօգնություն ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար.Ուիգմոր պոլիկլինիկա
🏥Անվճար և որակյալ բուժօգնություն ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։Armenpress-ն անդրադարձել է «Ուիգմոր» պոլիկլինիկաներում հասանելի անվճար բուժսպասարկմանը՝ ներկայացնելով կանխարգելիչ բժշկության հնարավորություններն ու առավելությունները։✨Ինչո՞ւ ընտրել «Ուիգմոր» պոլիկլինիկան.✅Անվճար սպասարկում՝ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։✅Կանխարգելիչ բժշկություն՝ սքրինինգային հետազոտություններ հիվանդությունների վաղ հայտնաբերման համար։✅Պատվաստումներ՝ ըստ ազգային օրացույցի։✅Բարձր որակ՝ պրոֆեսիոնալ մասնագետներ և սպասարկման ժամանակակից մշակույթ։«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ներն ունեն առողջության չորս հասցե Երևանի տարբեր վարչական շրջաններում․📍Կենտրոն՝ Պուշկին 56,📍Նոր Նորք՝ Լվովյան 2, 📍Էրեբունի՝ Արցախի 17/9,📍Աջափնյակ՝ Քըրքորյան 36։📝 Ինչպե՞ս կցագրվել.Կցագրվել կարող եք ընդամենը մի քանի քայլով.🔹 Այցելելով մեր մասնաճյուղերից որևէ մեկը,🔹 Լրացնելով առցանց հայտը wigmore.am կայքում:
15 Մայիս
Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը․Ուիգմոր պոլիկլինիկա
Ընտանիքը սիրո, հարգանքի և համերաշխության անսպառ տիեզերք է, որի տված արժեքները մեզ ուղեկցում են ողջ կյանքում։«Ուիգմորում» մենք աշխատում ենք, որ առողջությունը ուղեկից լինի ընտանիքին բոլոր փուլերում։📺«Արմենիա TV»-ի «Բարի լույս» առավոտյան ծրագրի շրջանակում այսօր անդրադարձել ենք ընտանիքի ձևավորման, ընտանեկան առողջության պահպանման կարևորության, ինչպես նաև ընտանիքում հոգատարության և վստահության դերի մասին՝ կիսվելով արժեքավոր մասնագիտական խորհուրդներով։👩‍⚕️Հաղորդման հյուրերն են՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի Կանանց առողջության ամբուլատոր ծառայությունների պատասխանատու, մանկաբարձ-գինեկոլոգ Վերժինե Կասարջյանը, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Էրեբունի մասնաճյուղի ղեկավար, ընտանեկան բժիշկ Սոնա Տերմենջյանը և «Ուիգմոր Քլինիք»-ի տնօրենի պաշտոնակատար Շահանե Մնացականյանը։🏠 Շնորհավո՛ր Ընտանիքի միջազգային օրը։Թող Ձեր ընտանիքներում անպակաս լինեն ժպիտներն ու առողջությունը։
Տեսնել բոլորը
11 Փետրվար
Ուիգմոր պոլիկլինիկայի նոր մասնաճյուղ Աջափնյակ վարչական շրջանում․ Քըրքորյան 36
🩺Ուիգմոր պոլիկլինիկայի նորաբաց մասնաճյուղը բուժառուներին մատուցում է բարձրորակ բժշկական ծառայություններ անվճար հիմունքներով։Ծառայությունները ներառում են կանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական համալիր միջոցառումներ՝ նախատեսված տարիքային բոլոր խմբերի համար։📝Ուիգմոր պոլիկլինիկաներին կցագրվելու համար կարող եք այցելել ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել դիմում-հայտն առցանց՝🌐wigmore.am կայքում։🕘Աշխատանքային ժամեր․Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–19:00Շաբաթ՝ 10:00–14:00📞Հեռախոսահամար՝ 012 345 677💙Ուիգմոր․ վստահություն առաջին այցից։