Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» մատուցում է ընդհանուր մանկաբուժական և նեղ մասնագիտական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջության և ծննդօգնության ծառայություններ: Հիվանդանոցն ունի 200 մահճակալ կարողություն, հագեցած է 10 վիրասրահով, մանկական և նորածնային վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներով։ Մեր առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային զարգացմանը՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ: ՀՀ առողջապահության նախարարի 2023թ․ հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցն արժանացել է մանկական խնամքի երրորդ, բարձրագույն աստիճանի։
Կարդալ ավելին
26 Փետրվար
Բնածին արատի շտկում վերականգնողական միջամտություն
Այս պատմության ետևում Ուիգմորի թիմի կողմից կատարված երկարատև և բարդագույն վիրահատական միջամտություն է, որը կրկին ապացուցում է՝ որքան լայն է դիմածնոտային վիրաբույժների աշխատանքի տեղագրական անատոմիան։Դիմածնոտային վիրաբույժների աշխատանքը սահմանափակված չէ միայն արտաքին տեսքով․ այն ներառում է բարդ վերականգնողական միջամտություններ՝ շտկելու բնածին արատները, ինչպես նաև տրավմաների կամ այլ հիվանդությունների հետևանքով առաջացած խնդիրները։
Ներկայացված դեպքում բուժառուի քթի վերականգնումն իրականացվել է իր իսկ սեփական կողոսկրից, ինչը պահանջում է բարձր մասնագիտական հմտություն, փորձ, ճշգրտություն և թիմային աշխատանք։
Դիմածնոտային վիրաբուժության ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ՝
https://wigmore.am/hy/wigmore-kanants-ev-erekhaneri-hivandanots/tsarayutyunner/dimatsnotayin-virabuzhutyun
24 Փետրվար
Մանկական օրթոպեդիան գործնականում․ մանկական օրթոպեդիայի միջազգային գիտաժողով
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը ս․թ․ մարտի 5-6-ը կհյուրընկալի մանկական օրթոպեդիայի ոլորտի առաջատար միջազգային մասնագետների Իսրայելից և ԱՄՆ-ից։ Մասնագիտական այցի շրջանակում մարտի 6-ին հիվանդանոցում տեղի կունենա «Մանկական օրթոպեդիան գործնականում․ վերջույթների և կոնք-ազդրային հոդի խնդիրների բուժման միջազգային փորձը» խորագրով կրեդիտավորված գիտաժողովը՝ 6 ՇՄԶ կրեդիտ։Գիտաժողովին կմասնակցեն մանկական օրթոպեդներ Մարկ Էյդելմանը (Իսրայել), Սքոթթ Նելսոնը (ԱՄՆ) և Վաչե Համբարձումյանը (ԱՄՆ)․ խոսնակներն իրենց ելույթներում կներկայացնեն մանկական օրթոպեդիայի միջազգային ժամանակակից փորձը և կլինիկական մոտեցումները։ «Գործընկերների այցը և այս գիտաժողովը մեզ համար կարևոր հարթակ է տեղական փորձը միջազգային առաջատար մոտեցումների հետ համադրելու համար։ «Ուիգմոր»-ի կայուն առաջնահերթություններից է Հայաստանում օրթոպեդիայի ոլորտի շարունակական զարգացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և ոլորտում մասնագիտական բաց երկխոսության ձևավորումը», — նշում է մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության պատասխանատու Վահե Յավրյանը։Հիվանդանոցից հայտնում են, որ գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մանկական օրթոպեդիայի մի շարք արդիական թեմաներ, այդ թվում՝երեխաների վերջույթների դեֆորմացիաների շտկման համար թվային հավելվածների կիրառումը,
ազդրոսկրի վզիկի երկարացման և Մորշերի ոսկրահատման մեթոդները,
վերջույթի երկարության տարբերության և վերջույթների դեֆորմացիաների վերլուծությունները,
շյուղերի և ձողերի անցկացման տեխնիկաները,
«57-ի կանոնը» մանկական օրթոպեդիայում։
«Միջազգային մասնագետների մասնակցությամբ նման գիտաժողովները նպաստում են Հայաստանում մանկական օրթոպեդիայի զարգացմանը, մասնագիտական համայնքի ամրապնդմանը և ժամանակակից մասնագիտական գիտելիքի տարածմանը», - նշում է Հայաստանի մանկական օրթոպեդների ասոցիացիայի նախագահ, մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Կարեն Քոլոյանը։
Նրա խոսքով՝ հենց միջազգային համագործակցությունների շնորհիվ է ձևավորվում առաջատար մասնագետների հետ միասին բարդ կլինիկական դեպքերը քննարկելու և երեխաների համար լավագույն լուծումներ գտնելու հնարավորությունը։
Իր հերթին Վ․Յավրյանն էլ ընդգծում է, որ մանկական օրթոպեդիան մշտապես զարգացող յուրահատուկ ոլորտ է, և տարբեր երկրների մասնագետների միջև փորձի փոխանակումը կարևոր դեր ունի Հայաստանում բուժման արդյունավետ մեթոդների ներդրման գործում։
«Այսօր մեր առաջնահերթություններից է «Ուիգմոր»-ի մանկական օրթոպեդիայի թիմի շարունակական մասնագիտացումը և ընդլայնումը՝ միավորելով փորձառու մասնագետներին, աշխարհի նոր տեխնոլոգիական միտումներն ու միջազգային համագործակցությունների հնարավորությունները», - նշում է բժիշկ Յավրյանը։
«Մանկական օրթոպեդիան գործնականում» գիտաժողովը նախատեսված է մանկական օրթոպեդ-վնասվածքաբանների համար։ Մասնակցությունն անվճար է, գիտաժողովի մասնակիներին տրվում է 6 ՇՄԶ կրեդիտ։
Գիտաժողովը կանցկացվի «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում (ք. Երևան, Ներսիսյան 10/7)։Գիտաժողովի աշխատանքային լեզուն՝ անգլերեն։
Գիտաժողովին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/pARNd8fEziaKPQtX9
19 Փետրվար
Հարթաթաթությունից մինչև աճուկային ցավեր․ ե՞րբ գործ ունենք առողջական իրական խնդիրների հետ, իսկ երբ նորմայի
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Յուրի Սիմոնյանը UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ի եթերում է։
Թեմա՝ Հարթաթաթությունից մինչև աճուկային ցավեր․ ե՞րբ գործ ունենք առողջական իրական խնդիրների հետ, իսկ երբ նորմայի։
14 Փետրվար
Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայություն
Ուրախությամբ ներկայացնում ենք «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը և թիմը:Ծառայությունը զբաղվում է վնասվածքների, բնածին արատների և ձեռքբերովի խնդիրների բուժմամբ՝ ապահովելով ֆունկցիոնալ և էսթետիկ բարելավում։
Թիմը անհետաձգելի միկրովիրաբուժական օգնություն է ցուցաբերում վերջույթների մանր և խոշոր անոթների, ծայրամասային նյարդերի, ջլերի վնասումներով, ինչպես նաև մասնակի կամ լրիվ անդամահատումներով 0-18 տարեկան երեխաներին։
Կատարվում են պլաստիկ-վերականգնողական պլանային վիրահատություններ վերջույթների և մարմնի տարբեր մասերի բնածին տարբերությունների ու արատների և կոպիտ հետվիրահատական կամ հետայրվածքային սպիների դեպքում։
Ծառայությանը և բժիշկներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝
https://shorturl.at/KwdmO
Բժիշկների մոտ այց կարող եք ամրագրել http://www.wigmore.am կայքի միջոցով կամ զանգահարել 012345678:
Տեսնել բոլորը
09 Փետրվար
Երեխան կուլ է տվել օտար մարմին․ առաջին օգնությունը
Ի՞նչ անել, երբ երեխան փոքր առարկա է կուլ տվել կամ եթե առարկան հայտնվել է բալիկի շնչուղիներում։
Այս կարևոր թեմային են մեր բժիշկներն անդրադարձել Հանրային հեռուստաընկերության հետ:
Տեսանյութում կտեսնեք նաև մեր մանկական վիրաբույժ-էնդոսկոպիստի փոքրիկ «հավաքածուն»՝ առարկաներ, որոնք հաջողությամբ հեռացվել են փոքրիկների օրգանիզմից։Երեխաների առողջությունն ու անվտանգությունը միշտ մեր ուշադրության կենտրոնում են։