Ուիգմոր Ընտանիքի Առողջության Կենտրոն

Նորություններ

03 Հոկտեմբեր
Ամրացնել առողջապահության ողնաշարը. Ընտանեկան բժշկության նոր մշակույթը «Ուիգմոր»-ում
Հայաստանում առողջության պահպանման առաջնային օղակը, ցավոք, դեռեւս շարունակում է անվստահելի լինել շատերի համար: Հատկապես քաղաքային միջավայրում, որտեղ հիվանդանոցները եւ նեղ մասնագիտական ծառայությունները հասանելի են՝ մեծահասակները որեւէ գանգատի դեպքում հաճախ նախընտրում են շրջանցել այն՝ միանգամից դիմելով հիվանդանոցներում աշխատող նեղ մասնագետների: Մինչդեռ խնդիրների մեծ մասը կարող էր լուծվել առաջնային օղակում՝ընտանեկան բժշկի կողմից։ Արդյունավետ աշխատող ընտանեկան բժիշկը կարող է վաղ շրջանում ախտորոշել խնդիրը, կարիքի դեպքում՝ ներգրավել նեղ մասնագետներին, ապահովել բուժման շարունակականությունը։ Առողջության պահպանման առաջնային օղակի նպատակը ոչ միայն հիվանդությունների բուժումն է, այլեւ շատ խնդիրների դեպքում՝ դրանց կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը։ Այս տրամաբանությամբ են աշխատում «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ները՝ փորձելով ուժեղացնել առաջնային օղակի դերը, վերադարձնել բուժառուների վստահությունն ու Հայաստանում ձեւավորել ընտանեկան բժշկության նոր մշակույթ։Մեդիամաքսի հետ զրույցում ընտանեկան բժիշկ, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Էրեբունի մասնաճյուղի ղեկավար Սոնա Տերմենջյանը եւ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի կրթական եւ սոցիալական ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանը պատմել են այս բարդ, բայց կարեւոր ճանապարհի մասին: «Առաջնային օղակն առողջապահական համակարգի հիմքն է»Կարինե Աբելյան, «Ուիգմոր գրուփ»-ի կրթական եւ սոցիալական ծրագրերի ղեկավարՑանկացած երկրի առողջապահական համակարգ «եռահարկ» է՝ կազմված առողջության առաջնային պահպանման, երկրորդային եւ երրորդային օղակներից։ Եթե համակարգը կայացած է, բնակչության առողջական խնդիրների մոտ 90 տոկոսը լուծվում է հենց առաջնային օղակում։ Եթե առաջնային օղակի մասնագետները պատրաստված են, կան անհրաժեշտ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները, իսկ պետությունը կանխարգելիչ եւ բուժական միջամտությունների համար բավարար ֆինանսավորում է տրամադրում, ապա այս օղակը կարող է բավարարել բնակչության առողջապահական կարիքների մեծ մասը: Երկրորդ օղակը հիվանդանոցայինն է, որտեղ աշխատում են նեղ մասնագետները, իսկ երրորդ օղակ հասնում են միայն շատ բարդ, առանձնահատուկ մասնագիտական բուժում պահանջող դեպքերը: Եթե եռահարկ այս «բուրգը» ճիշտ է կառուցված, առաջնային օղակը դառնում է շատ ամուր հիմք ողջ առողջապահական համակարգի համար: Այն իրավիճակում, երբ առաջնային օղակը պատրաստ չէ վերցնել աշխատանքի իր չափաբաժինը, հիվանդանոցային օղակը ստիպված իր վրա է վերցնում ծանրաբեռնվածության մեծ մասը․ մարդը ցանկացած խնդրով միանգամից դիմում է հիվանդանոց՝ նեղ մասնագետին։Երբ բուժառուն առաջնային օղակը շրջանցելով նեղ մասնագետին է դիմում՝ շատ դեպքերում չի ապահովվում նրա բուժման շարունակականությունն ու հետեւողականությունը։ Հիվանդանոցի բժիշկը պարտավորվածություն չունի հետեւելու ամբուլատոր դիմած բուժառուի հետագա վիճակին, եթե վերջինս նորից ինքնուրույն չորոշի այցելել նույն բժշկին։ Բուժառուն էլ հարցին տալիս է իրավիճակային լուծում՝ «կա գանգատ, գնում եմ մասնագետի մոտ, նա ինձ բուժում է նշանակում, վերջ»: Յուրաքանչյուր բուժառու պետք է առաջնային օղակում իր հիմնական բժիշկն ունենա՝ մասնագետ, որը տեղյակ է նրա բոլոր առողջական խնդիրներից, համակարգում է նեղ մասնագիտական խորհրդատվություններն ու իրականացված հետազոտությունները եւ բուժառուի հետ միասին պլանավորում է հաջորդ քայլերը։ Ընտանեկան բժշկությունը հենց սրա մասին է․ մարդն ունի բժիշկ, որը կատարում է կանխարգելիչ աշխատանք, տրամադրում է խորհրդատվություն, կարիքի դեպքում ներգրավում նեղ մասնագետի, համադրում բուժառուի տարբեր խնդիրները եւ նրա առողջական խնդիրներին առավել համապարփակ մոտեցում է ցուցաբերում։ «Առաջնային օղակի ուժեղացումը ծախսարդյունավետ է»Կարինե Աբելյան Առաջնային օղակի անարդյունավետ աշխատանքն առողջապահական ռիսկերից բացի նաեւ ֆինանսական խնդիրներ է առաջացնում: Հիվանդանոցային օղակի ծանրաբեռնվածությունը լուրջ ծախս է պետության կամ հենց բուժառուի համար՝ կախված նրանից, թե ով է վճարում։ Մյուս կողմից, կանխարգելիչ բժշկության զարգացումը տնտեսական լուրջ առավելություններ ունի։ Շատ ավելի արդյունավետ է վաղ հայտնաբերել զարկերակային գերճնշումը եւ, տարիներ շարունակ գրագետ վարելով, կանխել դրա հնարավոր բարդությունները, քան աշխատել զարկերակային գերճնշման բարդությունների բուժման ուղղությամբ՝ սրտի բարդագույն վիրահատություններ կատարել կամ ուղեղի կաթվածը բուժել։Գաղտնիք չէ, որ այսօր բուժառուների շրջանում կա որոշակի անվստահություն առաջնային օղակի հանդեպ եւ այդ վստահությունը շահելու համար հսկայական ջանքեր են պահանջվելու։ Վստահելի, արդյունավետ գործող, որակյալ ծառայություններ մատուցող առաջնային օղակի կառույցներ ունենալու նպատակով ստեղծվեցին «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնները»: Շարունակաբար բարելավելով ծառայությունները՝ մեր նպատակն է ստեղծել այնպիսի բուժհաստատություններ, որոնք կնպաստեն կանխարգելիչ բժշկության մշակույթի տարածմանը, կիրականացնեն որակյալ եւ ապացուցահեն բժշկություն ու կօգնեն վերարժեվորել առաջնային օղակի դերը։ «Ընտանեկան բժիշկն աշխատում է տարիքային բոլոր խմբերի հետ՝ նորածնից մինչեւ տարեց»Սոնա Տերմենջյան, ընտանեկան բժիշկ, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Էրեբունի մասնաճյուղի ղեկավարԸնտանեկան բժիշկն ամբուլատոր օղակի այն մասնագետն է, որը բժշկական ծառայություններ է մատուցում ընտանիքի բոլոր անդամներին՝ անկախ տարիքից եւ սեռից։ Ընտանեկան բժշկի գործառույթներն ու աշխատանքի ծավալը բավականին լայն են։ Ինչպես նշեց գործընկերս, այս մասնագետը տեղյակ է ընտանիքի բոլոր անդամների առողջության պատմությանը, ժառանգականությանը։ Գիտի՝ ինչ խնդիրներ կարող են առաջանալ եւ առավել ուշադրություն է դարձնում այդ ուղղություններին: Ամբողջական նյութը հասանելի է այստեղ։
29 Հուլիս
FM 106.5․Առողջությունը սկսվում է կանխարգելումից․Կարեն Գրիգորյան
Առողջությունը սկսվում է կանխարգելումից։Առողջ կյանքի հիմքը ժամանակին իրականացվող կանխարգելիչ միջոցառումներն են՝ պարբերական զննումները, կանխարգելիչ հետազոտությունները և վստահելի ընտանեկան բժշկի շարունակական աջակցությունը։«Գործարար ալիք» (FM 106.5)-ի եթերում «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի աշխատանքների համակարգող, վիրաբույժ Կարեն Գրիգորյանը զրուցել է ուժեղ առաջնային առողջապահության և կանխարգելիչ բժշկության առավելությունների մասին, ինչպես նաև «Ուիգմոր» պոլիկլինիկաներում հասանելի ծառայությունների և հնարավորությունների մասին։Դիտեք հարցազրույցը և ծանոթացեք «Ուիգմոր» պոլիկլինիկաների գործունեությանը, հասանելի ծառայություններին, ինչպես նաև կցագրման եղանակներին և ընթացակարգին:
18 Մայիս
Անվճար և որակյալ բուժօգնություն ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար.Ուիգմոր պոլիկլինիկա
🏥Անվճար և որակյալ բուժօգնություն ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։Armenpress-ն անդրադարձել է «Ուիգմոր» պոլիկլինիկաներում հասանելի անվճար բուժսպասարկմանը՝ ներկայացնելով կանխարգելիչ բժշկության հնարավորություններն ու առավելությունները։✨Ինչո՞ւ ընտրել «Ուիգմոր» պոլիկլինիկան.✅Անվճար սպասարկում՝ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։✅Կանխարգելիչ բժշկություն՝ սքրինինգային հետազոտություններ հիվանդությունների վաղ հայտնաբերման համար։✅Պատվաստումներ՝ ըստ ազգային օրացույցի։✅Բարձր որակ՝ պրոֆեսիոնալ մասնագետներ և սպասարկման ժամանակակից մշակույթ։«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ներն ունեն առողջության չորս հասցե Երևանի տարբեր վարչական շրջաններում․📍Կենտրոն՝ Պուշկին 56,📍Նոր Նորք՝ Լվովյան 2, 📍Էրեբունի՝ Արցախի 17/9,📍Աջափնյակ՝ Քըրքորյան 36։📝 Ինչպե՞ս կցագրվել.Կցագրվել կարող եք ընդամենը մի քանի քայլով.🔹 Այցելելով մեր մասնաճյուղերից որևէ մեկը,🔹 Լրացնելով առցանց հայտը wigmore.am կայքում:
15 Մայիս
Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը․Ուիգմոր պոլիկլինիկա
Ընտանիքը սիրո, հարգանքի և համերաշխության անսպառ տիեզերք է, որի տված արժեքները մեզ ուղեկցում են ողջ կյանքում։«Ուիգմորում» մենք աշխատում ենք, որ առողջությունը ուղեկից լինի ընտանիքին բոլոր փուլերում։📺«Արմենիա TV»-ի «Բարի լույս» առավոտյան ծրագրի շրջանակում այսօր անդրադարձել ենք ընտանիքի ձևավորման, ընտանեկան առողջության պահպանման կարևորության, ինչպես նաև ընտանիքում հոգատարության և վստահության դերի մասին՝ կիսվելով արժեքավոր մասնագիտական խորհուրդներով։👩‍⚕️Հաղորդման հյուրերն են՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի Կանանց առողջության ամբուլատոր ծառայությունների պատասխանատու, մանկաբարձ-գինեկոլոգ Վերժինե Կասարջյանը, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Էրեբունի մասնաճյուղի ղեկավար, ընտանեկան բժիշկ Սոնա Տերմենջյանը և «Ուիգմոր Քլինիք»-ի տնօրենի պաշտոնակատար Շահանե Մնացականյանը։🏠 Շնորհավո՛ր Ընտանիքի միջազգային օրը։Թող Ձեր ընտանիքներում անպակաս լինեն ժպիտներն ու առողջությունը։
11 Փետրվար
Ուիգմոր պոլիկլինիկայի նոր մասնաճյուղ Աջափնյակ վարչական շրջանում․ Քըրքորյան 36
🩺Ուիգմոր պոլիկլինիկայի նորաբաց մասնաճյուղը բուժառուներին մատուցում է բարձրորակ բժշկական ծառայություններ անվճար հիմունքներով։Ծառայությունները ներառում են կանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական համալիր միջոցառումներ՝ նախատեսված տարիքային բոլոր խմբերի համար։📝Ուիգմոր պոլիկլինիկաներին կցագրվելու համար կարող եք այցելել ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել դիմում-հայտն առցանց՝🌐wigmore.am կայքում։🕘Աշխատանքային ժամեր․Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–19:00Շաբաթ՝ 10:00–14:00📞Հեռախոսահամար՝ 012 345 677💙Ուիգմոր․ վստահություն առաջին այցից։
08 Դեկտեմբեր 2025
Ուիգմոր պոլիկլինիկաները ներկայացնող անիմացիոն հոլովակ
✨Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն․ վստահություն առաջին այցից։Սիրով ներկայացնում ենք մեր կենտրոնը ներկայացնող անիմացիոն հոլովակը, որը ներառում է՝📍Չորս կենտրոնների հասցեները,🩺Հասանելի ծառայությունները,🔎Սքրինինգային ծրագրերը,🕒Աշխատանքային ժամերը, և📝 Կցագրման ընթացակարգը։Եթե ցանկանում եք կցագրվել Ուիգմոր պոլիկլինիկաներին, պարզապես լրացրեք Ձեր տվյալները bio-ում տեղադրված հղմամբ և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։
27 Նոյեմբեր 2025
«Հասանելի դարձնել որակյալ բուժօգնությունը». «Ուիգմոր»-ի երրորդ պոլիկլինիկան
Առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահական համակարգի հիմքն ու հենասյունն է։ Այն իրականացնում է ոչ միայն բուժական եւ կանխարգելիչ միջոցառումներ, այլեւ՝ կարեւոր տեղեկատվական ու կրթական գործառույթ։ Այս օղակի բուժհաստատություններում՝ պոլիկլինիկաներում, քաղաքացին առաջին անգամ առնչվում է առողջապահական համակարգին։ Շատ կարեւոր է, որ այդ փուլում բժշկի ճիշտ աշխատանքի շնորհիվ ձեւավորվի մտածողություն, որ սեփական առողջության նկատմամբ ուշադրությունն ու պարբերական հետազոտությունները կենսական նշանակություն ունեն։ Սա է առողջական խնդիրների առաջացման ռիսկը նվազեցնելու ամենաարդյունավետ ուղին։ 2024 թ. մայիսից Երեւանում գործում են «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնի» պոլիկլինիկաները՝ Կենտրոնում, Նոր Նորքում, իսկ այժմ նաեւ՝ Էրեբունի վարչական շրջանում։ Այսպիսով, մայրաքաղաքի բնակիչները կարող են ընտրել իրենց առավել հարմար մասնաճյուղը եւ լիովին անվճար օգտվել ինչպես բուժման, այնպես էլ՝ կանխարգելիչ ծառայություններից (սքրինինգային հետազոտություններ, պատվաստումներ): «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնի» բուժական գծով փոխտնօրեն Լիլիթ Մարությանը, Էրեբունու մասնաճյուղի ղեկավար Սոնա Տերմենջյանը եւ Նոր Նորքի մասնաճյուղի ղեկավար Գոհար Պետրոսյանը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել են պոլիկլինիկաներում իրականացվող բուժական եւ կանխարգելիչ միջոցառումների մասին՝ ընդգծելով նաեւ առողջության պահպանման մշակույթի կարեւորությունը։ «Հիվանդությունների կանխարգելումն առավել արդյունավետ է թե՛ անհատի, թե՛ բուժհաստատության, թե՛ պետության տեսանկյունից» Լիլիթ ՄարությանԱռողջության առաջնային պահպանման օղակն առողջապահական համակարգի հենասյունն է: Առանց կիրթ, ուժեղ առաջնային օղակի հնարավոր չէ կառուցել արդյունավետ առողջապահական համակարգ, որը պատրաստ է դիմակայել առկա բազմաթիվ մարտահրավերներին: Ցավոք, այս օղակում կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծենք միասնական ջանքերով:   Լիլիթ ՄարությանըԼուսանկարը` ՄեդիամաքսԱռաջնային օղակի հիմնական գործառույթներն են հիվանդությունների կանխարգելումը եւ դրանց բուժումը: Ակնհայտ է, որ կանխարգելումն առավել արդյունավետ է թե՛ անհատի, թե՛ բուժհաստատության, թե՛ պետության տեսանկյունից: Կանխարգելիչ միջոցառումների թվում շատ կարեւոր են պատվաստումներն ու սքրինինգները՝ որոշակի տարիքում պարտադիր ստուգումները, որոնք կատարվում են ըստ համապատասխան ժամանակացույցի՝ կախված տարիքից եւ ռիսկի գործոններից: Հայաստանում անպայման պետք է զարգացնել առանց գանգատի հետազոտվելու մշակույթը:Այստեղ է, որ ի հայտ է գալիս առաջնային օղակի եւս մեկ կարեւոր գործառույթ՝ տեղեկատվականն ու կրթականը: Բժիշկն է այն վստահելի անձը, որի պարտականություններից է բուժառուին ապահովել ճշգրիտ, հասանելի եւ հստակ տեղեկատվությամբ՝ հաջորդ կանխարգելիչ այցի, սքրինինգի եւ պատվաստումների վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ, բուժառուն եւս պատասխանատու է սեփական առողջության պահպանման համար՝ առաջնորդվելով բժշկի մասնագիտական խորհուրդներով: Ամբողջական նյութը հասանելի է այստեղ։
10 Հոկտեմբեր 2025
Ուիգմոր պոլիկլինիկայի նոր մասնաճյուղ Էրեբունի վարչական շրջանում․ Արցախի 17/9
📣Ուրախությամբ ներկայացնում ենք «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի նորաբաց մասնաճյուղն Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի 17/9 հասցեում։🩺Նորաբաց մասնաճյուղի նպատակն է բարձրորակ և անվճար բժշկական ծառայություններ տրամադրել կցագրված բուժառուներին։ Ուիգմոր պոլիկլինիկայում իրականացվում են ինչպես կանխարգելիչ և ախտորոշիչ, այնպես էլ բուժական տարբեր միջոցառումներ։🕘Մասնաճյուղն աշխատում է երկուշաբթի-ուրբաթ, ժ․9։00-19։00, իսկ շաբաթ օրը ժ․10։00-14։00՝ իրականացնելով հերթապահություն և իմունականխարգելման միջոցառումներ:💙Ուիգմոր․ Վստահություն առաջին այցից։🔗Կցագրման հղումը՝ bio-ում։📞Հեռախոսահամար՝ 012 345 677
24 Սեպտեմբեր 2025
Armenia TV/Ուիգմոր պոլիկլինիկա․Առաջնային օղակի դերի և կանխարգելիչ բժշկության կարևորությունը
📺Այսօր մեր առավոտը եթերային էր…☀️«Արմենիա TV»-ի «Բարի լույս» առավոտյան ծրագրի շրջանակում խոսել ենք առողջապահական համակարգում առաջնային օղակի դերի և կանխարգելիչ բժշկության կարևորության մասին՝ ընդգծելով «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի կողմից առաջարկվող գործնական մեթոդներն ու մոտեցումները։👩‍⚕️Հաղորդման հյուրերն են «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի բուժական գծով փոխտնօրեն Լիլիթ Մարությանը, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Էրեբունի մասնաճյուղի ղեկավար՝ Սոնա Տերմենջյանը և «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Նոր-Նորքի մասնաճյուղի ղեկավար՝ Գոհար Պետրոսյանը։🩺 Զրույցի ընթացքում հյուրերը ներկայացրել են «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ում հասանելի բժշկական ծառայությունները, սքրինինգային հետազոտությունները և կցագրվելու ընթացակարգը։
01 Օգոստոս 2025
Պատվաստումներ․ կարևոր հարցերի պատասխաններ
Ե՞րբ չի կարելի կատարել կամ հարկավոր է հետաձգել պատվաստումը Եթե տվյալ պատվաստման նախորդ դեղաչափից առաջացել է ծանր ալերգիկ ռեակցիա կամ անաֆիլաքսիաՋերմությամբ կամ առանց ջերմության միջին ծանրության կամ ծանր ընթացքով սուր հիվանդությունների դեպքում բժիշկը կարող է հետաձգել պատվաստումը Ե՞րբ պատվաստման կատարումը հակացուցում չէ Ջերմությամբ կամ առանց ջերմության թեթև հիվանդություններՏեղային ռեակցիաներ (այտուց, ցավ, կարմրություն), ջերմության բարձրացում նախորդ դեղաչափից հետոՀիվանդության լավացման շրջանՎարակիչ հիվանդի հետ շփումԴեղորայքի ընդունում Ի՞նչ կարող է լինել պատվաստումից հետո Ինչպես և բոլոր դեղերի դեպքում, պատվաստումներից հետո նույնպես հազվադեպ կարող են զարգանալ կողմնակի երևույթներ։ Սովորաբար նրանք թեթև են ընթանում և անցնում են մի քանի օրվա ընթացքում։Այտուց, կարմրություն, ցավ ներարկման տեղում Տենդ, ախորժակի բացակայություն, գրգռվածություն, թուլություն Մեկ միլիոն մարդուց մեկի մոտ կարող է զարգանալ անաֆիլակտիկ ռեակցիա, որը ի հայտ է գալիս պատվաստումը ստանալուց հետո րոպեների ընթացքում։ Հենց այս պատճառով է, որ խորհուրդ է տրվում պատվաստումից հետո մնալ բուժ․ հիմնարկում ևս 20-30 րոպե։Ի՞նչ անել հետպատվաստումային ռեակցիաների զարգացման դեպքում Տեղային ռեակցիաների զարգացման դեպքում (այտուց, ցավ, կարմրություն) հարկավոր է ներարկման տեղում դնել սառը ջրով թրջոցներՋերմության բարձրացման, արտահայտված անհանգստության և լացի դեպքում կարելի է կիրառել պարացետամոլ կամ իբուպրոֆեն (>3 ամս) համապատասխան դեղաչափերովՋերմության դեպքում խմել լրացուցիչ հեղուկներ, կրծքով կերակրվող երեխաների դեպքում ՝ հաճախակի կրծքով կերակրումներ Ի՞նչ չանել պատվաստումից առաջ և հետո Մինչև պատվաստումը կարիք չկա կատարել որևէ հետազոտությունՄինչև պատվաստումը և դրանից հետո չօգտագործել հակաալերգիկ կամ որևէ այլ դեղորայք (բացառությամբ բժշկի նշանակված դեղորայքից)Պատվաստումից հետո ներարկման տեղում ջրից բացի չի կարելի քսել այլ հեղուկներ, քսուքներ, սառույցԿարիք չկա փոխել առօրյան պատվաստումից հետո (լոգանք, զբոսանք)Երեխաների պատվաստման ժամանակ՝ չվախեցնել սրսկումով Ե՞րբ դիմել բժշկի 2 օրից ավել տևող ջերմության դեպքումՆերարկման տեղում արտահայտված այտուցի, կարմրության դեպքումՑանկացած այլ գանգատների դեպքում, որոնք զարգացել են պատվաստումից 3 օր հետո։
28 Հուլիս 2025
Հեպատիտ Բ-ի պատվաստում
Հեպատիտ Բ-ի վիրուսը առաջացնում է լյարդի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են հեպատիտը (լյարդի բորբոքում), ցիրոզը, լյարդի չարորակ գոյացությունները (հեպատոցելյուլար կարցինոմա): Վիրուսը փոխանցվում է արյան և այլ կենսական հեղուկների միջոցով, մորից նորածնին՝ ծննդալուծման ժամանակ, ինչպես նաև սեռական ճանապարհով։ Հեպատիտ Բ-ի վիրուսը 100 անգամ ավելի վարակիչ է քան ՄԻԱՎ-ը և կարող է պահպանել վարակելիությունը արտաքին միջավայրում մինչև 7 օր։Հեպատիտ Բ-ի վիրուսը որոշ դեպքերում կարող է փոխանցվել նաև կենցաղում, մասնավորապես, երեխայի սնունդը համտեսելիս, նույն անձնական օգտագործման միջոցները (ատամի խոզանակ, ածելի, մատնահարդարման պարագաներ և այլն) օգտագործելիս և այլն։Համաձայն ԱՀԿ տվյալների 2022 թ․ 250 մլն-ից ավել մարդ ունեցել է Հեպատիտ Բ վիրուսով պայմանավորված լյարդի քրոնիկ հիվանդություն, յուրաքանչյուր տարի գրանցվել է շուրջ 1.2 միլիոն նոր վարակ և մոտավորապես 1.1 միլիոն մահվան դեպք։Հեպատիտ Բ վարակը առավել վտանգավոր է մինչև 1 տարեկան երեխաների շրջանում, քանզի այս տարիքում վարակը 90% դեպքերում հանգեցնում է լյարդի քրոնիկ հիվանդությանը և վերը նշված բարդությունների, և երեխան մնում է վարակիչ ամբողջ կյանքի ընթացքում։ Հենց այս պատճառով է, որ Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը կատարվում է ծնվելուց անմիջապես հետո։ Հեպատիտ Բ-ի պատվաստում կարող է ստանալ յուրաքանչյուր անձ ցանկացած տարիքում, սակայն հատկապես կարևոր է ռիսկի խմբում գտնվող անձանց ժամանակին պատվաստվելը։ Ռիսկի խմբերն են՝ բուժաշխատողները, հասարակական անվտանգության աշխատակիցները (ոստիկաններ, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ և այլն), լյարդի հիվանդություններով անձինք (ցիրոզ, հեպատիտ C վարակ, լյարդի ճարպային հիվանդություն, լյարդի ալկոհոլային հիվանդություն, աուտոիմուն հեպատիտ)Հեպատիտ Բ վարակված անձանց ընտանիքի անդամներըշաքարային դիաբետով հիվանդները երիկամների խնդիրներով, դիալիզ ստացող հիվանդները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող անձինքնույնասեռականներըներերակային թմրամիջոցներ օգտագործողներըԵ՞րբ չի կարելի կատարել կամ հարկավոր է հետաձգել պատվաստումը Եթե հեպատիտ Բ պատվաստման նախորդ դեղաչափից առաջացել է ծանր ալերգիկ ռեակցիա կամ անաֆիլաքսիաՋերմությամբ կամ առանց ջերմության միջին ծանրության կամ ծանր ընթացքով սուր հիվանդությունների դեպքում բժիշկը կարող է հետաձգել պատվաստումը Ե՞րբ պատվաստման կատարումը հակացուցված չէ Ջերմությամբ կամ առանց ջերմության թեթև հիվանդություններՏեղային ռեակցիաներ (այտուց, ցավ, կարմրություն), կամ ջերմության բարձրացում նախորդ դեղաչափից հետոՀիվանդության լավացման շրջանՎարակիչ հիվանդի հետ շփումԴեղորայքի ընդունում Ի՞նչ կարող է լինել պատվասատումից հետո Ինչպես և բոլոր դեղերի դեպքում, պատվաստումներից հետո նույնպես հազվադեպ կարող են զարգանալ կողմնակի երևույթներ։ Սովորաբար նրանք թեթև են ընթանում և անցնում են մի քանի օրվա ընթացքում։ այտուց, կարմրություն, ցավ ներարկման տեղում տենդթուլություն, գլխացավ, սրտխառնոց, մկանացավ, ցան 1 միլիոնից 1-ի մոտ կարող է զարգանալ անաֆիլակտիկ ռեակցիա, որը ի հայտ է գալիս պատվաստումը ստանալուց հետո րոպեների ընթացքում։ Հենց այս պատճառով է, որ խորհուրդ է տրվում պատվաստումից հետո մնալ բուժ․ հիմնարկում ևս 20-30 րոպե։ Ի՞նչ անել հետպատվաստումային ռեակցիաների զարգացման դեպքում Տեղային ռեակցիաների զարգացման դեպքում (այտուց, ցավ, կարմրություն) հարկավոր է ներարկման տեղում դնել սառը ջրով թրջոցներՋերմության բարձրացման, ցավերի դեպքում կարելի է կիրառել պարացետամոլ կամ իբուպրոֆեն Ի՞նչ չանել պատվաստումից առաջ և հետո Մինչև պատվաստումը կարիք չկա կատարել որևէ հետազոտությունՄինչև պատվաստումը և դրանից հետո մի օգտագործեք հակաալերգիկ կամ որևէ այլ դեղորայք (բացառությամբ բժշկի նշանակված դեղորայքից)Պատվաստումից հետո ներարկման տեղում ջրից բացի չի կարելի քսել այլ հեղուկներ, քսուքներ, սառույցԿարիք չկա փոխել Ձեր առօրյան պատվաստումից հետո (լոգանք, զբոսանք) Ե՞րբ դիմել բժշկի 2 օրից ավել տևող ջերմության դեպքումԱրտահայտված այտուցի, կարմրության դեպքումՑանկացած այլ գանգատների դեպքում, որոնք զարգացել են պատվաստումից 3 օր հետո։
24 Հուլիս 2025
Ի՞նչ անել երեխային բժշկի այցին կամ պատվաստմանը նախապատրաստելու համար
Ի՞նչ անել երեխային բժշկի այցին կամ պատվաստմանը նախապատրաստելու համարՊատմեք երեխային, որ բժիշկը օգնում է մարդկանց առողջ ապրել, իսկ պատվաստումները ուժեղացնում են իրեն։Երեխային ճիշտ ներկայացրեք, թե ինչ նպատակով եք այցելում բժշկին, խոսեք սպասվող միջամտության մասին՝ որպես առողջության կարևոր մասնիկ։Բժշկին այցելելիս վերցրեք երեխայի սիրելի խաղալիքը։Բժշկի այցի և պատվաստման ժամանակ եղեք երեխայի կողքին և քաջալերեք նրան։Երեխաները զգում են ծնողների անհանգստությունը, ուստի եղեք հանգիստ պատվաստման ընթացքում և ձեր օրինակով երեխային վստահություն ներշնչեք։Պատվաստման ընթացքում աշխատեք զբաղեցնել երեխային, մեկնաբանեք բժշկի և բուժքրոջ գործողությունները։Բժշկի այցից կամ պատվաստումից հետո անպայման գովացեք երեխային համբերության և քաջության համար։
21 Հուլիս 2025
Մեծահասակների պատվաստումներ
Պատվաստումները կարևոր է կատարել ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին ամբողջ կյանքի ընթացքում։ Ներկայացնում ենք ձեզ մեծահասակների պատվաստման վերաբերյալ տարածված հարցերը և պատասխանները։Ո՞ր հիվանդություններից կարող են պաշտպանվել մեծահասակները պատվաստումների միջոցով Բացի գրիպի պատվաստումից, որը խորհուրդ է տրվում կատարել ամեն տարի աշնանը, մեծահասակների համար շատ կարևոր է ստանալ նաև փայտացման, դիֆթերիայի դեմ պատվաստումները (10 տարին մեկ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հեպատիտ Բ-ի, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, պնևմակոկային վարակի և այլ կանխարգելվող հիվանդությունների դեմ պատվաստումներ։ Արդյո՞ք կարելի է պատվաստվել քրոնիկ հիվանդությունների դեպքում Շատ քրոնիկ հիվանդությունների դեպքում (շաքարային դիաբետ, սրտի, թոքերի, լյարդի հիվանդություններ, ասթմա և այլն) պատվաստումներով կանխարգելվող վարակների ծանր բարդությունների ռիսկը ավելի բարձր է, ուստի քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում էլ ավելի է կարևորվում կանխարգելիչ պատվաստումների ժամանակին կատարելը։ Ավելին, փայծաղի բացակայության, արյան որոշ հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մի շարք այլ վիճակների դեպքում պարտադիր է կատարել լրացուցիչ պատվաստումներ՝ ծանր բարդություններից պաշտպանվելու համար։ Արդյո՞ք կարելի է պատվաստվել հղիության ընթացքում Հղիության ընթացքում առավել կարևոր է լինել պաշտպանված, ինչպես նաև ապահովել պտղին և նորածնին պաշտպանիչ հակամարմիններով։ Հղիության ընթացքում կատարվող կարևոր պատվաստումներից են գրիպի, փայտացման, դիֆթերիայի և կապույտ հազի պատվաստումները, քանի որ նշված վարակները առավել ծանր են ընթանում հղի կանանց շրջանում, ինչպես նաև վտանգավոր են պտղի և նորածնի համար։ Որոշ պատվաստումներ հակացուցված են հղիության ընթացքում (օր․, կարմրուկ, կարմրախտ, խոզուկի դեմ պատվաստումները), սակայն ցուցման դեպքում դրանք կարելի է կատարել պլանավորվող հղիությունից 1 ամիս առաջ։ Մեծահասակների պատվաստումները առողջ ապրելակերպի կարևորագույն բաղադրիչներից են։
27 Մայիս 2025
Սեզոնային ալերգիաներ. փոշոտումը՝ օգո՞ւտ, թե՞ վնաս
Քթի փակվածություն, աչքերի կարմրություն, փռշտոց, երբեմն նաև հազ։ Սրանք այն նշաններն են, որոնք դիտվում են սեզոնային ալերգիայի ժամանակ և սրվում են հատկապես գարնանը։ Ուիգմոր հիվանդանոցի մանկաբույժ, ալերգոլոգ Լուսինե Ավետյանը խոսում է սեզոնային ալերգիայի մասին:
22 Մայիս 2025
Ինչպե՞ս է պետք ճիշտ անցնել փողոցը
Սկզբից՝ ձախ, հետո՝ աջ. կարևոր հիշեցում բոլոր երեխաներին, թե ինչպես է պետք ճիշտ անցնել փողոցը: Սիրով՝ Ձեր Ուիգմոր
22 Մայիս 2025
Փողոցն անցնելը հեշտ և ապահով է, երբ հետևում ես կանոններին
Ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակում Ձեզ ենք ներկայացնում ևս մեկ տեսանյութ՝ փողոցը ճիշտ անցնելու վերաբերյալ։ Երեխաներին վաղ տարիքից սովորեցրեք ճանապարհային անվտանգության կանոնները և հետևեք, որ պահպանեն դրանք։
29 Ապրիլ 2025
Երեխաների պատվաստումներ
Ի՞ՆՉՊԻՍԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ ՀՀ-ՈՒՄՀՀ-ում կատարվում են պատվաստումներ հետևյալ հիվանդությունների դեմ՝դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, պոլիոմիելիտ, հեմոֆիլուսային վարակ, ռոտավիրուսային վարակ, տուբերկուլոզային սեպսիս, հեպատիտ Բ, հեպատիտ Ա, պնևմակոկային վարակ, մենինգակոկային վարակ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, մարդու պապիլոմավիրուսային վարակ, տուլարեմիա, գրիպ, կատաղություն, ջրծաղիկ։Բոլոր հիվանդությունները, որոնց դեմ կատարվում են պատվաստումներ կարող են ունենալ ծանր ընթացք և անգամ մահվան ելք։ Տասնյակ տարիներ առաջ, նախքան պատվաստումների ստեղծումը և լայն կիրառումը այս հիվանդություններով պայմանավորված հիվանդացությունը և մահացությունը շատ բարձր էր։Այդ հիվանդությունների մեծ մասը մինչ օրս չունեն հատուկ բուժում՝ ինչպես օրինակ փայտացումը, պոլիոմիելիտը, հեպատիտ Բ-ն, կարմրուկը, մարդու պապիլոմավիրուսային վարակը, ուստի այս հիվանդություններից կարելի է պաշտպանվել միայն կատարելով պատվաստումները։ՀՀ-ում կատարվող պատվաստումները ապահովում են երեխայի առավելագույն պաշտպանությունը սկսած ծնված օրվանից։ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ԾԱՆՐԱԲԵՌՆՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՅԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸԵրեխան ծնված պահից ամեն օր իր շրջապատում շփվում է հազարավոր մանրէների հետ՝ սննդի, օդի կամ տարբեր առարկաների միջոցով, ինչպես նաև մարդկանց և կենդանիների հետ շփվելիս։ Առողջ երեխաների իմունային համակարգը մշտապես պայքարում է այս մանրէների և վիրուսների դեմ՝ արտադրելով պաշտպանիչ հակամարմիններ։Իմունային համակարգը ունակ է միաժամանակ դիմադրել հազարավոր հակածինների։Պատվաստանյութերով երեխաները ընդամենը մի քանի անգամ ստանում են հակածինների չնչին քանակ, ի տարբերություն այն քանակի, որի հետ ամեն օր առնչվում են առօրյայում։ Պատվաստումների օգնությամբ իմունային համակարգը ճանաչում է այդ մանրէները և պայքարում դրանց դեմ։Ե՞ՐԲ ՊԱՏՎԱՍՏԵԼ ԵՐԵԽԱՅԻՆՊատվաստումների մեծ մասը անհրաժեշտ է կատարել շատ վաղ տարիքում (օր․, Հեպատիտ Բ դեմ պատվաստումը ծնվելիս), քանի որ հենց սկսած նորածնային տարիքից այս վարակները կարող են առաջացնել ծանր ընթացող հիվանդություն և անդարձելի բարդություններ (գլխուղեղի և դրա թաղանթների բորբոքում, սեպսիս, կուրություն, բնածին արատներ, կաթված, ուռուցքներ և այլն)։Կյանքի առաջին օրերից երեխայի իմունային համակարգը արդեն իսկ կարող է միաժամանակ դիմակայել շատ մանրէների, սակայն կան որոշ վտանգավոր և մահացու մանրէներ և վիրուսներ, որոնց դեմ երեխայի օրգանիզմը ունակ չէ ինքնուրույն պայքարել։ Հղիության և կրծքով կերակրման ընթացքում մորից ստացած հակամարմինները պաշտպանում են երեխային առավելագույնը 2-3 ամիս և չեն կարող ապահովել երկարատև լիարժեք պաշտպանություն։! ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐՈՎ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԵՐԵԽԱՅԻ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԵՎ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱՆՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՌԻՍԿԸ։
14 Ապրիլ 2025
Ձեր ընտանիքի առողջությունը մեր առաջնահերթությունն է
Սիրով Ձեզ ենք ներկայացնում «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն» պոլիկլինիկայի Լվովյան 2 հասցեում գործող նորաբաց՝ Նոր Նորք մասնաճյուղը։Նոր, հարմարավետ և սարքավորումներով հագեցած մասնաճյուղն իր բուժառուներին մատուցում է առաջնային օղակի բժշկական բոլոր ծառայությունները անվճար։Մասնաճյուղը աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժ․9։00-19։00, իսկ շաբաթ օրը ժ․10։00-14։00 իրականացվում է հերթապահություն և իմունականխարգելման միջոցառումներ:Ինչպե՞ս կցագրվել «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ին  
14 Ապրիլ 2025
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ. ԷԽՈՍՐՏԱԳՐՈւԹՅՈւՆ
Ուիգմոր պոլիկլինիկայի Նոր Նորք մասնաճյուղը ապրիլի 29-ին հայտարարում է էխոսրտագրության բաց դռների օր երեխաների համար: Այդ օրը սրտաբան Մերի Պապիկյանի կողմից իրականացվելու է երեխաների անվճար էխոսրտագրություն։ Գրանցումը բաց է բոլոր երեխաների համար։ Նախապես հերթագրվելը պարտադիր է. գրանցվելու համար զանգահարեք` 012 345 677:
12 Ապրիլ 2025
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Լվովյան 2 հասցեում գործում է նորաբաց՝ Նոր Նորք մասնաճյուղը
🌿 Ձեր ընտանիքի առողջությունը մեր առաջնահերթությունն է📢 Սիրով Ձեզ ենք ներկայացնում «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն» պոլիկլինիկայի Լվովյան 2 հասցեում գործող նորաբաց՝ Նոր Նորք մասնաճյուղը։Նոր, հարմարավետ և սարքավորումներով հագեցած մասնաճյուղն իր բուժառուներին մատուցում է առաջնային օղակի բժշկական բոլոր ծառայությունները անվճար։🏥 Մասնաճյուղը աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժ․9։00-19։00, իսկ շաբաթ օրը ժ․10։00-14։00 իրականացվում է հերթապահություն և իմունականխարգելման միջոցառումներ:
22 Մարտ 2025
Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը
Փետրվարին Լվովյան 2 հասցեում գործարկվեց «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն» առողջության առաջնային պահպանման օղակի պոլիկլինիկայի նոր մասնաճյուղը (առաջին մասնաճյուղը բացվել էր 2024թ․ մայիսին, Պուշկին 56 հասցեում)։  Նոր Նորքի մասնաճյուղը տրամադրում է բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ բոլոր տարիքային խմբերի բուժառուներին։ Մանկական ծառայությունները ներառում են՝ ընտանեկան բժիշկի, ուլտրաձայնային հետազոտությունների, էխոսրտագրության և իմունիզացիայի (պատվաստումների) ծառայությունները, իսկ մեծահասակները, բացի վերոնշյալներից, կարող են նաև օգտվել սրտաբանական, նյարդաբանական, էնդոկրինոլոգիական, մաշկաբանական, գինեկոլոգիական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական և վիրաբուժական ծառայություններից։Կենտրոնի մասնագետների կողմից իրականացվում են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով բուժառուների դինամիկ հսկողություն և այլն։Կազմակերպվում է նաև բժշկական ցուցումներով բուժառուների հոսպիտալացումը՝ էլեկտրոնային ուղեգրումներով։Նոր Նորք մասնաճյուղի պոլիկլինիկական ծառայությունների պատասխանատու` Գոհար Պետրոսյան««Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաքելությունն է մատուցել որակյալ կանխարգելիչ բուժօգնություն՝ ներառյալ միջազգային առողջապահական կառույցների կողմից առաջարկվող սքրինինգային հետազոտություններ: Մեր տեսլականն է լինել պոլիկլինիկական ծառայություններ մատուցող առաջատար կառույց, բուժառուների հետ ձևավորել շարունակական բուժսպասարկման մշակույթ, խթանել կանխարգելիչ առողջապահության դերը Հայաստանում։ Մեր արժեքներն են ընտանիքակենտրոն մոտեցումը, որակյալ բուժօգնությունը, թիմային աշխատանքը և փոխադարձ վստահությունը», - ընդգծել է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Նոր Նորք մասնաճյուղի պոլիկլինիկական ծառայությունների պատասխանատու` Գոհար Պետրոսյանը:Պոլիկլինիկայի կողմից մատուցած ծառայություններն ընդգրկում են առաջնային օղակի բուժսպասարկման ողջ սպեկտրը։ Կցագրված բուժառուները՝ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները, կարող են անվճար օգտվել պետպատվերի շրջանակում ներառված բոլոր ծառայություններից: Ի լրումն, հիմնվելով զարգացած երկրների փորձի վրա, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ն առաջարկում է սքրինինգային (կանխարգելիչ) հետազոտությունների շատ ավելի լայն շրջանակ, որոնց մեծ մասը՝ նույնպես անվճար։ Սքրինինգային հետազոտությունների ընդլայնված փաթեթները մշակվել են հիմնվելով միջազգային առողջապահական փորձի վրա։ Դրանց նպատակն է կանխարգելել և/կամ վաղ փուլում հայտնաբերել տարբեր հիվանդությունների հավանականությունը բնակչության բարձր ռիսկի խմբերի մոտ։  Երեխաների համար նախատեսված սքրինինգային ընդլայնված փաթեթը՝ ի ավելում պետության կողմից երաշխավորված ծառայությունների, ներառում է նաև մի շարք այլ խորհրդատվություններ։«Ուիգմոր Գրուփ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյան«Առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահական համակարգի կարևորագույն բաղադրիչն է՝ առողջության պահպանման, հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխարգելման և իրազեկման համատեքստում: «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ն իրականացնում է այս գործառույթները՝ առաջնորդվելով ապացուցահեն բժշկության սկզբունքներով և միջազգային որակի ստանդարտներով», - ընդգծում է «Ուիգմոր Գրուփ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը:Նրա խոսքով «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն» պոլիկլինիկաների հիմնադրումը և ընդլայնումն արտացոլում են «Ուիգմոր Գրուփ»-ի տեսլականը՝ Հայաստանում որակյալ և հասանելի բուժօգնություն տրամադրել բոլոր օղակներում և նպաստել ոլորտի համակարգային զարգացմանը։«Մեր առաքելությունը մնում է անփոփոխ․ բարձրորակ բուժսպասարկումը իրական և հասանելի դարձնել Հայաստանում», - ընդգծում է Տաթևիկ Քոլոյանը։ Պոլիկլինիկային կցագրվելու պայմաններին և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել www.wigmore.am կայքը:*** «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ը առողջապահության առաջնային պահպանման օղակ է (պոլիկլինիկա):Այն մատուցում է պոլիկլինիկական ծառայություններ Պուշկին 56 և Լվովյան 2 հասցեներում և սպասարկում է թե՛ մեծահասակներին, թե՛ երեխաներին՝ հավասարապես կարևորելով ինչպես հիվանդությունների բուժումը, այնպես էլ դրանց կանխարգելումը։Պոլիկլինիկան տրամադրում է ինչպես պետական պատվերի շրջանակներում կատարվող անվճար ծառայություններ, այնպես էլ միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից առաջարկվող լրացուցիչ ծառայություններ, որոնց մի մասը՝ նույնպես անվճար:Պոլիկլինիկայի մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ, ժ․9։00-19։00 ինչպես նաև իրականացվում է հերթապահություն և իմունականխարգելման ծառայություն (պատվաստումներ) շաբաթ օրերը ժ․10։00-14։00։ Նյութի սկզբնաղբյուր՝ Արմենպրես
26 Փետրվար 2025
«Ուիգմոր»-ն արդեն նաև Նոր Նորքում է
Ուրախությամբ հայտնում ենք, որ «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն» պոլիկլինիկայի շատ սպասված նոր մասնաճյուղն արդեն բացել է դռները և գործում է Լվովյան 2 հասցեում:Նոր, հարմարավետ և սարքավորումներով հագեցած մասնաճյուղն իր բուժառուներին մատուցում է առաջնային օղակի բժշկական բոլոր ծառայությունները անվճար։ Մասնաճյուղը աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժ․9։00-19։00 և շաբաթ օրը ժ․10։00-14։00 (հերթապահություն, պատվաստումներ) և սպասարկում է մեծահասակներին՝ մատուցելով ընտանեկան բժշկի, ակնաբանի, սրտաբանի, նյարդաբանի և այլ ծառայություններ, ինչպես նաև՝ երեխաներին՝ մատուցելով մանկաբույժի, սոնոգրաֆիայի և իմունականխարգելման ծառայություններ։ «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ին կցագրվելու համար անցեք հղումով:
04 Նոյեմբեր 2024
Բուն TV-ի` «Առողջ ապրելակերպ» հաղորդման եթերում է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ Լիլիթ Մարությանը։
Բուն TV-ի` «Առողջ ապրելակերպ» հաղորդման եթերում է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ Լիլիթ Մարությանը։ Զրուցում ենք կանխարգելիչ բուժսպասարկման առանձնահատկությունների և կարևորության մասին։ Շնորհակալ ենք ջերմ և կարևոր թեմաներով հագեցած զրույցի համար։
28 Հունիս 2024
«Ուիգմոր Գրուփ»-ը հայտնում է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաջին պոլիկլինիկայի բացման մասին
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Ուիգմոր Գրուփ»-ը՝ Հայաստանում առաջատար մասնավոր առողջապահական հաստատությունների խումբը («Ուիգմոր Քլինիք» և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»), հայտնում է ընդլայնման և «Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն» առաջնային օղակի պոլիկլինիկայի (իսկ հետագայում նաև` պոլիկլինիկաների ցանցի) բացման մասին:  «Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաջին պոլիկլինիկան բացվել է Երևանում, մայիսի 13-ին՝ «Ուիգմոր Քլինիք» ԲԿ-ի նույն շենքում՝ Պուշկին 56 հասցեով։ «Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն»-ը սպասարկում է և՛ մեծահասակներին, և՛ երեխաներին՝ հավասարապես՝ կարևորելով թե՛ հիվանդությունների բուժումը, թե՛ դրանց կանխարգելումը։ «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի ընդունարան («Ուիգմոր Քլինիք», Պուշկին 56)Ուիգմոր պոլիկլինիկայի մատուցած ծառայությունները ընդգրկում են առաջնային օղակի բուժսպասարկման ողջ սպեկտրը։ Պոլիկլինիկային կցագրված բուժառուները կարող են անվճար օգտվել պետպատվերի շրջանակում ներառված բոլոր ծառայություններից, ինչպես նաև, հետևելով միջազգային առողջապահական կազմակերպությունների խորհուրդներին, «Ուիգմոր Ընտանիքի Առողջության կենտրոն»-ն առաջարկում է սքրինինգների ավելի լայն շրջանակ՝ մասամբ կրկին անվճար։  «Ուիգմոր Գրուփ»-ի համար նշանակալի այս ընդլայնումը հնարավոր դարձավ մեր թիմի և գաղափարակիցների ամենօրյա կարգապահ և նվիրված աշխատանքի շնորհիվ: Այս ամուր հիմքի վրա մենք կարողացել ենք վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ կառուցել նաև մեր օտարերկրյա ներդրողների հետ», - նշում է «Ուիգմոր Գրուփ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը:  Ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։