Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Կրծքով կերակրման մասնագետ
20 Հոկտեմբեր
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկաբույժ Կարինե Շամիլյանը հաջողությամբ ավարտել է հեղինակավոր Lactation Education Resources-ի կողմից կազմակերպված վերապատրաստման ծրագիրը՝ ստանալով կրծքով կերակրման խորհրդատուի (Lactation Consultant) որակավորում։

ԿԿ մասնագետի մոտ կադող եք գրանցվել խորհրդատվության հետևյալ դեպքերում՝

  • հղիության ընթացքում, երբ ցանկանում եք նախապես ուսումնասիրել ու յուրացնել կրծքով կերակրման ճիշտ մոտեցումները,
  • դժվարանում եք երեխային ճիշտ դիրքավորել կամ մոտեցնել կրծքին,
  • զգում եք ցավ, գրգռվածություն կամ պտուկների վնասում,
  • առկա է կաթի պակաս կամ գերարտադրություն,
  • անհրաժեշտ է կաթի արտամղման կամ կթիչի ճիշտ ընտրության խորհրդատվություն,
  • ցանկանում եք վերականգնել կաթնարտադրությունը կամ կազմակերպել կրծքով կերակրման դադարն առանց տհաճ հետևանքների։
  • անհրաժեշտ է խորհրդատվություն և մասնագիտական ուղեկցում վաղաժամ ծնված կամ առողջական խնդիրներ ունեցող նորածիններին կերակրելու հարցում,
  • կերակրման ընթացքում անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն։

 Խորհրդատվության գրանցման համար զանգահարեք՝ 012345678։