Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ
15 Օգոստոս

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը («Ուիգմոր գրուփ» ՓԲԸ) ընդգրկվել է պետության կողմից ֆինանսավորվող կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկում:
Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտության թիրախային խմբերն են`
1) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված 45-68 տարեկան կանայք։
2) սոցիալական փաթեթի շահառու 45-68 տարեկան կանայք:
Թիրախային խմբերում ընդգրկված կանանց համար սքրինինգային մամոգրաֆիա անցնելու բացառություններ են համարվում․
1) Հղիությունը և կրծքով կերակրող կանայք։
2) 12 ամսից պակաս ժամանակահատվածում ախտորոշիչ մամոգրաֆիա անցած կանայք։
3) Կրծքագեղձի քաղցկեղի որոշակի սիմպտոմներով, կամ ակնհայտ նշաններով կանայք (ցուցված է ախտորոշիչ մամոգրաֆիա)։
4) Ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղով կանայք, որոնց բուժումից չի անցել առնվազն 5 տարի:
Վերջին նորություններ

17 Հոկտեմբեր
Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ

17 Հոկտեմբեր
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում

13 Հոկտեմբեր
Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին

09 Հոկտեմբեր
Մասնագիտական այց՝ Օսամա Շաուկի

08 Հոկտեմբեր
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ՝ ՉՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

03 Հոկտեմբեր
10 փաստ մամոլոգիայի մասին

27 Սեպտեմբեր
Մասնագիտական այց՝ Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցից

22 Սեպտեմբեր
LDR ծննդաբերություն․ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստանում միակ LDR ծննդատան մասին

18 Սեպտեմբեր
Բերանի խոռոչի խնամք

16 Սեպտեմբեր
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ