Ուիգմոր ՍԵՎան
«Ուիգմոր Սևան բժշկական կենտրոնը» հայտարարում է բաց դռների օր նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների համար
«Ուիգմոր Սևան բժշկական կենտրոնը» հայտարարում է բաց դռների օր նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների համար
14 Սեպտեմբեր
Սեպտեմբերի 21-ին «Ուիգմոր Սևան բժշկական կենտրոնը» հայտարարում է բաց դռների օր նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների համար։
Այս օրը բուժառուները բացառիկ հնարավորություն կունենան անվճար խորհրդատվություն ստանալու Ուիգմորի առաջատար մասնագետների և ԱՄՆ-ից ժամանած հրավիրյալ նյարդաբանի կողմից։
Բաց դռների օրվա ընթացքում մասնագետները կգնահատեն երեխաների առողջական վիճակը, կքննարկեն առկա խնդիրներն ու հնարավոր բուժման և հետագա խնամքի մոտեցումները։
Համատեղ խորհոժրդատվությունները կիրականացնեն՝
- Սեզար Սանթոս, ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոց Valley Children’s Healthcare-ի նյարդաբան,
- Նունե Կույումջյան, Ուիգմոր հիվանդանոցի մանկական նյարդաբանական ծառայության պատասխանատու,
- Էդուարդ Ասատրյան, Ուիգմոր հիվանդանոցի մանկական նյարդավիրաբուժական ծառայության պատասխանատու։
Նախապես հերթագրվելը պարտադիր է։ Գրանցվելու համար զանգահարեք՝ +374 98 586734։
Ընդունելության ժամեր՝ 10։00–16։00։
Հասցե՝ Ք․ Սևան, Նաիրյան 189
Լիցենզիա՝ Կ-ԲՕ-001364