Ուիգմոր Ընտանիքի Առողջության Կենտրոն
Պատվաստումներ․ կարևոր հարցերի պատասխաններ
Պատվաստումներ․ կարևոր հարցերի պատասխաններ
01 Օգոստոս

Ե՞րբ չի կարելի կատարել կամ հարկավոր է հետաձգել պատվաստումը

  • Եթե տվյալ պատվաստման նախորդ դեղաչափից առաջացել է ծանր ալերգիկ ռեակցիա կամ անաֆիլաքսիա
  • Ջերմությամբ կամ առանց ջերմության միջին ծանրության կամ ծանր ընթացքով սուր հիվանդությունների դեպքում բժիշկը կարող է հետաձգել պատվաստումը

Ե՞րբ պատվաստման կատարումը հակացուցում չէ

  • Ջերմությամբ կամ առանց ջերմության թեթև հիվանդություններ
  • Տեղային ռեակցիաներ (այտուց, ցավ, կարմրություն), ջերմության բարձրացում նախորդ դեղաչափից հետո
  • Հիվանդության լավացման շրջան
  • Վարակիչ հիվանդի հետ շփում
  • Դեղորայքի ընդունում

Ի՞նչ կարող է լինել պատվաստումից հետո

  • Ինչպես և բոլոր դեղերի դեպքում, պատվաստումներից հետո նույնպես հազվադեպ կարող են զարգանալ կողմնակի երևույթներ։
  • Սովորաբար նրանք թեթև են ընթանում և անցնում են մի քանի օրվա ընթացքում։
  • Այտուց, կարմրություն, ցավ ներարկման տեղում
  • Տենդ, ախորժակի բացակայություն, գրգռվածություն, թուլություն
  • Մեկ միլիոն մարդուց մեկի մոտ կարող է զարգանալ անաֆիլակտիկ ռեակցիա, որը ի հայտ է գալիս պատվաստումը ստանալուց հետո րոպեների ընթացքում։
  • Հենց այս պատճառով է, որ խորհուրդ է տրվում պատվաստումից հետո մնալ բուժ․ հիմնարկում ևս 20-30 րոպե։

Ի՞նչ անել հետպատվաստումային ռեակցիաների զարգացման դեպքում

  • Տեղային ռեակցիաների զարգացման դեպքում (այտուց, ցավ, կարմրություն) հարկավոր է ներարկման տեղում դնել սառը ջրով թրջոցներ
  • Ջերմության բարձրացման, արտահայտված անհանգստության և լացի դեպքում կարելի է կիրառել պարացետամոլ կամ իբուպրոֆեն (>3 ամս) համապատասխան դեղաչափերով
  • Ջերմության դեպքում խմել լրացուցիչ հեղուկներ, կրծքով կերակրվող երեխաների դեպքում ՝ հաճախակի կրծքով կերակրումներ

Ի՞նչ չանել պատվաստումից առաջ և հետո

  • Մինչև պատվաստումը կարիք չկա կատարել որևէ հետազոտություն
  • Մինչև պատվաստումը և դրանից հետո չօգտագործել հակաալերգիկ կամ որևէ այլ դեղորայք (բացառությամբ բժշկի նշանակված դեղորայքից)
  • Պատվաստումից հետո ներարկման տեղում ջրից բացի չի կարելի քսել այլ հեղուկներ, քսուքներ, սառույց
  • Կարիք չկա փոխել առօրյան պատվաստումից հետո (լոգանք, զբոսանք)
  • Երեխաների պատվաստման ժամանակ՝ չվախեցնել սրսկումով

Ե՞րբ դիմել բժշկի

  • 2 օրից ավել տևող ջերմության դեպքում
  • Ներարկման տեղում արտահայտված այտուցի, կարմրության դեպքում
  • Ցանկացած այլ գանգատների դեպքում, որոնք զարգացել են պատվաստումից 3 օր հետո։