Ուիգմոր Ընտանիքի Առողջության Կենտրոն
Պատվաստումներ․ կարևոր հարցերի պատասխաններ
01 Օգոստոս

Ե՞րբ չի կարելի կատարել կամ հարկավոր է հետաձգել
պատվաստումը
- Եթե տվյալ պատվաստման նախորդ դեղաչափից առաջացել է ծանր ալերգիկ ռեակցիա կամ անաֆիլաքսիա
- Ջերմությամբ կամ առանց ջերմության միջին ծանրության կամ ծանր ընթացքով սուր հիվանդությունների դեպքում բժիշկը կարող է հետաձգել պատվաստումը
Ե՞րբ պատվաստման կատարումը
հակացուցում չէ
- Ջերմությամբ կամ առանց ջերմության թեթև հիվանդություններ
- Տեղային ռեակցիաներ (այտուց, ցավ, կարմրություն), ջերմության բարձրացում նախորդ դեղաչափից հետո
- Հիվանդության լավացման շրջան
- Վարակիչ հիվանդի հետ շփում
- Դեղորայքի ընդունում
Ի՞նչ կարող է լինել
պատվաստումից հետո
- Ինչպես և բոլոր դեղերի դեպքում, պատվաստումներից հետո նույնպես հազվադեպ կարող են զարգանալ կողմնակի երևույթներ։
- Սովորաբար նրանք թեթև են ընթանում և անցնում են մի քանի օրվա ընթացքում։
- Այտուց, կարմրություն, ցավ ներարկման տեղում
- Տենդ, ախորժակի բացակայություն, գրգռվածություն, թուլություն
- Մեկ միլիոն մարդուց մեկի մոտ կարող է զարգանալ անաֆիլակտիկ ռեակցիա, որը ի հայտ է գալիս պատվաստումը ստանալուց հետո րոպեների ընթացքում։
- Հենց այս պատճառով է, որ խորհուրդ է տրվում պատվաստումից հետո մնալ բուժ․ հիմնարկում ևս 20-30 րոպե։

Ի՞նչ անել հետպատվաստումային ռեակցիաների զարգացման դեպքում
- Տեղային ռեակցիաների զարգացման դեպքում (այտուց, ցավ, կարմրություն) հարկավոր է ներարկման տեղում դնել սառը ջրով թրջոցներ
- Ջերմության բարձրացման, արտահայտված անհանգստության և լացի դեպքում կարելի է կիրառել պարացետամոլ կամ իբուպրոֆեն (>3 ամս) համապատասխան դեղաչափերով
- Ջերմության դեպքում խմել լրացուցիչ հեղուկներ, կրծքով կերակրվող երեխաների դեպքում ՝ հաճախակի կրծքով կերակրումներ
Ի՞նչ չանել պատվաստումից առաջ և հետո
- Մինչև պատվաստումը կարիք չկա կատարել որևէ հետազոտություն
- Մինչև պատվաստումը և դրանից հետո չօգտագործել հակաալերգիկ կամ որևէ այլ դեղորայք (բացառությամբ բժշկի նշանակված դեղորայքից)
- Պատվաստումից հետո ներարկման տեղում ջրից բացի չի կարելի քսել այլ հեղուկներ, քսուքներ, սառույց
- Կարիք չկա փոխել առօրյան պատվաստումից հետո (լոգանք, զբոսանք)
- Երեխաների պատվաստման ժամանակ՝ չվախեցնել սրսկումով
Ե՞րբ դիմել բժշկի
- 2 օրից ավել տևող ջերմության դեպքում
- Ներարկման տեղում արտահայտված այտուցի, կարմրության դեպքում
- Ցանկացած այլ գանգատների դեպքում, որոնք զարգացել են պատվաստումից 3 օր հետո։
Վերջին նորություններ

28 Հուլիս
Հեպատիտ Բ-ի պատվաստում

24 Հուլիս
Ի՞նչ անել երեխային բժշկի այցին կամ պատվաստմանը նախապատրաստելու համար

21 Հուլիս
Մեծահասակների պատվաստումներ

27 Մայիս
Սեզոնային ալերգիաներ. փոշոտումը՝ օգո՞ւտ, թե՞ վնաս

22 Մայիս
Ինչպե՞ս է պետք ճիշտ անցնել փողոցը

22 Մայիս
Փողոցն անցնելը հեշտ և ապահով է, երբ հետևում ես կանոններին

29 Ապրիլ
Երեխաների պատվաստումներ

14 Ապրիլ
Ձեր ընտանիքի առողջությունը մեր առաջնահերթությունն է

14 Ապրիլ
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ. ԷԽՈՍՐՏԱԳՐՈւԹՅՈւՆ

22 Մարտ
Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը