Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» մատուցում է ընդհանուր մանկաբուժական և նեղ մասնագիտական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջության և ծննդօգնության ծառայություններ: Հիվանդանոցն ունի 200 մահճակալ կարողություն, հագեցած է 10 վիրասրահով, մանկական և նորածնային վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներով։ Մեր առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային զարգացմանը՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ: ՀՀ առողջապահության նախարարի 2023թ․ հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցն արժանացել է մանկական խնամքի երրորդ, բարձրագույն աստիճանի։
Կարդալ ավելին
12 Մարտ
Նեֆրոլոգիայի ծառայություն
Մարտի 12-ը «Երիկամի համաշխարհային օր»-ն է:
Օրվա շրջանակում Ձեզ ենք ներկայացնում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի նեֆրոլոգիայի ծառայությունը և թիմը:
Ծառայությունը զբաղվում է երիկամների և միզային համակարգի առողջության գնահատման, հիվանդությունների ախտորոշման, բուժման և երկարաժամկետ հսկման վրա՝ երեխաների և դեռահասների համար:
Կատարվում է նաև հղիության ընթացքում պտղի մոտ հայտնաբերված երիկամային խնդիրների հետագա հսկում և վարում։
Մասնագետներին կարող եք դիմել, եթե առկա է՝Միզուղիների ինֆեկցիաներ,
Միզարձակման խանգարումներ (գիշերամիզություն, ցերեկային անմիզապահություն),Երիկամների և միզային համակարգի բնածին արատներ;
Միզաքարային հիվանդություն,
Նեֆրոտիկ սինդրոմ,
Գլոմերուլոնեֆրիտներ,
Արյուն կամ սպիտակուց մեզում,
Արյան բարձր ճնշում երեխաների մոտ,
Երիկամների ֆունկցիայի խանգարումներ,
Տուբուլոպաթիաներ:
Ծառայությանը և բժիշկներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://shorturl.at/Gtt8bԲժիշկների մոտ այց կարող եք ամրագրել Wigmore.am կայքի միջոցով կամ զանգահարել 012345678:
11 Մարտ
Նվիրի՛ր առողջություն մայրիկին, քրոջը, դստերը, ընկերուհուն… ԵՎ քեզ։
💗 Ուիգմորում գարուն է և մեկնարկում է #նվիրիրառողջություն արշավը՝ առաջարկելով կնոջ առողջության տարիքային հետազոտությունների նվեր փաթեթներ։ Փաթեթները ներառում են խորհրդատվությունների և հետազոտությունների համալիր՝ հարմարեցված յուրաքանչյուր տարիքի կնոջ համար (18+)։
🖇️Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ։Նվեր քարտերը կարող եք ձեռք բերել «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ընդունարաններում։
🌷Լավագույն նվերը սերն ու հոգատարությունն են։ Նվիրի՛ր առողջություն մայրիկին, քրոջը, դստերը, ընկերուհուն… և քեզ։
✨ Արի՛ Ուիգմոր, վերցրու՛ քեզ հետ մի փունջ առողջություն։
10 Մարտ
Ստորին վերջույթների զարգացման անոմալիաների օրթոպեդիկ բուժում
Մասնագիտական փորձի փոխանակում և քննարկումներ․ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում տեղի ունեցավ մանկական օրթոպեդիայի միջազգային գիտաժողովը։Գիտաժողովին մասնակցում էին մանկական օրթոպեդիայի ոլորտի առաջատար մասնագետներ ԱՄՆ-ից․ նրանք հայ գործընկերների հետ քննարկեցին վերջույթների դեֆորմացիաների բուժման ժամանակակից մեթոդները, թվային տեխնոլոգիաների կիրառումը և վիրաբուժական մոտեցումներն ու բարդ կլինիկական դեպքերի վարման փորձը մանկական օրթոպեդիայում։
Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության անդրադարձում։
26 Փետրվար
Բնածին արատի շտկում վերականգնողական միջամտություն
Այս պատմության ետևում Ուիգմորի թիմի կողմից կատարված երկարատև և բարդագույն վիրահատական միջամտություն է, որը կրկին ապացուցում է՝ որքան լայն է դիմածնոտային վիրաբույժների աշխատանքի տեղագրական անատոմիան։Դիմածնոտային վիրաբույժների աշխատանքը սահմանափակված չէ միայն արտաքին տեսքով․ այն ներառում է բարդ վերականգնողական միջամտություններ՝ շտկելու բնածին արատները, ինչպես նաև տրավմաների կամ այլ հիվանդությունների հետևանքով առաջացած խնդիրները։
Ներկայացված դեպքում բուժառուի քթի վերականգնումն իրականացվել է իր իսկ սեփական կողոսկրից, ինչը պահանջում է բարձր մասնագիտական հմտություն, փորձ, ճշգրտություն և թիմային աշխատանք։
Դիմածնոտային վիրաբուժության ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ՝
https://wigmore.am/hy/wigmore-kanants-ev-erekhaneri-hivandanots/tsarayutyunner/dimatsnotayin-virabuzhutyun
Տեսնել բոլորը
24 Փետրվար
Մանկական օրթոպեդիան գործնականում․ մանկական օրթոպեդիայի միջազգային գիտաժողով
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը ս․թ․ մարտի 5-6-ը կհյուրընկալի մանկական օրթոպեդիայի ոլորտի առաջատար միջազգային մասնագետների Իսրայելից և ԱՄՆ-ից։ Մասնագիտական այցի շրջանակում մարտի 6-ին հիվանդանոցում տեղի կունենա «Մանկական օրթոպեդիան գործնականում․ վերջույթների և կոնք-ազդրային հոդի խնդիրների բուժման միջազգային փորձը» խորագրով կրեդիտավորված գիտաժողովը՝ 6 ՇՄԶ կրեդիտ։Գիտաժողովին կմասնակցեն մանկական օրթոպեդներ Մարկ Էյդելմանը (Իսրայել), Սքոթթ Նելսոնը (ԱՄՆ) և Վաչե Համբարձումյանը (ԱՄՆ)․ խոսնակներն իրենց ելույթներում կներկայացնեն մանկական օրթոպեդիայի միջազգային ժամանակակից փորձը և կլինիկական մոտեցումները։ «Գործընկերների այցը և այս գիտաժողովը մեզ համար կարևոր հարթակ է տեղական փորձը միջազգային առաջատար մոտեցումների հետ համադրելու համար։ «Ուիգմոր»-ի կայուն առաջնահերթություններից է Հայաստանում օրթոպեդիայի ոլորտի շարունակական զարգացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և ոլորտում մասնագիտական բաց երկխոսության ձևավորումը», — նշում է մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության պատասխանատու Վահե Յավրյանը։Հիվանդանոցից հայտնում են, որ գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մանկական օրթոպեդիայի մի շարք արդիական թեմաներ, այդ թվում՝երեխաների վերջույթների դեֆորմացիաների շտկման համար թվային հավելվածների կիրառումը,
ազդրոսկրի վզիկի երկարացման և Մորշերի ոսկրահատման մեթոդները,
վերջույթի երկարության տարբերության և վերջույթների դեֆորմացիաների վերլուծությունները,
շյուղերի և ձողերի անցկացման տեխնիկաները,
«57-ի կանոնը» մանկական օրթոպեդիայում։
«Միջազգային մասնագետների մասնակցությամբ նման գիտաժողովները նպաստում են Հայաստանում մանկական օրթոպեդիայի զարգացմանը, մասնագիտական համայնքի ամրապնդմանը և ժամանակակից մասնագիտական գիտելիքի տարածմանը», - նշում է Հայաստանի մանկական օրթոպեդների ասոցիացիայի նախագահ, մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Կարեն Քոլոյանը։
Նրա խոսքով՝ հենց միջազգային համագործակցությունների շնորհիվ է ձևավորվում առաջատար մասնագետների հետ միասին բարդ կլինիկական դեպքերը քննարկելու և երեխաների համար լավագույն լուծումներ գտնելու հնարավորությունը։
Իր հերթին Վ․Յավրյանն էլ ընդգծում է, որ մանկական օրթոպեդիան մշտապես զարգացող յուրահատուկ ոլորտ է, և տարբեր երկրների մասնագետների միջև փորձի փոխանակումը կարևոր դեր ունի Հայաստանում բուժման արդյունավետ մեթոդների ներդրման գործում։
«Այսօր մեր առաջնահերթություններից է «Ուիգմոր»-ի մանկական օրթոպեդիայի թիմի շարունակական մասնագիտացումը և ընդլայնումը՝ միավորելով փորձառու մասնագետներին, աշխարհի նոր տեխնոլոգիական միտումներն ու միջազգային համագործակցությունների հնարավորությունները», - նշում է բժիշկ Յավրյանը։
«Մանկական օրթոպեդիան գործնականում» գիտաժողովը նախատեսված է մանկական օրթոպեդ-վնասվածքաբանների համար։ Մասնակցությունն անվճար է, գիտաժողովի մասնակիներին տրվում է 6 ՇՄԶ կրեդիտ։
Գիտաժողովը կանցկացվի «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում (ք. Երևան, Ներսիսյան 10/7)։Գիտաժողովի աշխատանքային լեզուն՝ անգլերեն։
Գիտաժողովին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/pARNd8fEziaKPQtX9