Wigmore Family Health Center
Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը․Ուիգմոր պոլիկլինիկա
Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը․Ուիգմոր պոլիկլինիկա
15 May
Ընտանիքը սիրո, հարգանքի և համերաշխության անսպառ տիեզերք է, որի տված արժեքները մեզ ուղեկցում են ողջ կյանքում։

«Ուիգմորում» մենք աշխատում ենք, որ առողջությունը ուղեկից լինի ընտանիքին բոլոր փուլերում։

📺«Արմենիա TV»-ի «Բարի լույս» առավոտյան ծրագրի շրջանակում այսօր անդրադարձել ենք ընտանիքի ձևավորման, ընտանեկան առողջության պահպանման կարևորության, ինչպես նաև ընտանիքում հոգատարության և վստահության դերի մասին՝ կիսվելով արժեքավոր մասնագիտական խորհուրդներով։

👩‍⚕️Հաղորդման հյուրերն են՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի Կանանց առողջության ամբուլատոր ծառայությունների պատասխանատու, մանկաբարձ-գինեկոլոգ Վերժինե Կասարջյանը, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Էրեբունի մասնաճյուղի ղեկավար, ընտանեկան բժիշկ Սոնա Տերմենջյանը և «Ուիգմոր Քլինիք»-ի տնօրենի պաշտոնակատար Շահանե Մնացականյանը։

🏠 Շնորհավո՛ր Ընտանիքի միջազգային օրը։
Թող Ձեր ընտանիքներում անպակաս լինեն ժպիտներն ու առողջությունը։