Wigmore Women’s & Children’s Hospital
Ո՞վ է զարգացման մանկաբույժը և ե՞րբ է կարիք լինում դիմել մասնագետին
Ո՞վ է զարգացման մանկաբույժը և ե՞րբ է կարիք լինում դիմել մասնագետին
22 December
Զարգացման մանկաբույժը բժիշկ է, ով գնահատում է ոչ միայն երեխայի ֆիզիկական աճը, այլ նրա ընդհանուր համապարփակ զարգացումը՝ խոսքը, շարժումները, շփման և սոցիալ-էմոցիոնալ հմտությունները, ուշադրությունը, կենտրոնանալու և սովորելու կարողությունները։


Ե՞րբ է կարևոր դիմել զարգացման մանկաբույժի

Դիմելու պատճառ կարող է լինել ցանկացած իրավիճակ, երբ ծնողի կամ մասնագետի մոտ առաջանում է մտահոգություն, որ երեխայի զարգացումը՝
  •  հետ է մնում տարիքային նորմերից,
  •  ընթանում է այլ կերպ, կամ
  •  ունի որոշակի դժվարություններ։
Դա կարող է արտահայտվել՝

  • խոսքի զարգացման հապաղմամբ;
  • վարքային փոփոխություններով;
  • կենտրոնանալու կամ սովորելու դժվարություններով;
  • հասակակիցների հետ շփվելու և խաղալու բարդություններով։
Եթե խոսենք բժշկական ախտորոշումների լեզվով, զարգացման մանկաբույժին հաճախ դիմում են՝
  • աուտիզմի սպեկտրի խանգարումների,
  • ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի (ADHD),
  • ինչպես նաև խոսքի և ընդհանուր զարգացման հապաղումների դեպքում։
Ի՞նչ է անում զարգացման մանկաբույժն առաջին այցի ժամանակ

Զարգացման մանկաբույժի գնահատումը առաջին և շատ կարևոր քայլն է։ Դրանից հետո երեխան ուղղորդվում է համապատասխան նեղ մասնագետների՝ լոգոպեդի, հոգեբանի, էրգոթերապևտի, ֆիզիոթերապևտի կամ այլ մասնագետների հետ աշխատանքի։
Վաղ հայտնաբերումը և վաղ միջամտությունը թույլ են տալիս հասնել լավագույն արդյունքի և աջակցել երեխայի լիարժեք զարգացմանը։