Wigmore Women’s & Children’s Hospital
Մանկական վիրաբուժության օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
Մանկական վիրաբուժության օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
11 September 2024


«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտնում է սեպտեմբերի 14-ին մանկական վիրաբուժության բաց դռների օրվա անցկացման մասին։ Նշված օրը մասնագետների խորհրդատվությունները կատարվելու են անվճար և առանց ուղեգրի։ Բաց դռների օրերի նախնական հերթագրումների գրանցումները իրականացվում են +374 12 34 56 78 հեռախոսահամարով։

«Բաց դռների օրերը Ուիգմորի հայեցակարգի մի մասն են կազմում՝ հնարավորություն ստեղծելով բուժառուների համար տեղում ծանոթանալ անձնակազմին, հիվանդանոցի տեխնիկական հագեցվածությանը և մեզ մոտ ընդունված բուժման առանձնահատկություններին և մեթոդներին», - նշում է մանկական վիրաբույժ, մանկական վիրաբուժության ծառայության պատասխանատու Արա Կարապետյանը։ 

«Այս կոնտեքստում հատուկ կառանձնացնեի անհետաձգելի վիրաբուժությունը. անհետաձգելի դեպքերի ամենամեծ դժվարությունը պլանավորման բացակայությունն է․ առաջին պլանում է թիմի փորձառությունը, հիվանդանոցի հագեցվածությունը և արագ, կոմպետենտ գործելու ունակությունը։ Անհետաձգելի վիրաբուժության մեջ ընդամենը մի քանի րոպեն երեխայի կյանքի համար որոշիչ կարող է լինել», - նշում է Արա Կարապետյանը։  

Բաց դռների օրվան ընդառաջ վիրաբուժական թիմը պատմում է, որ Ուիգմորում լայնորեն կիրառվում է վիրահատությունների լապարասկոպիկ մեթոդը․ կարևոր ձեռքբերում է համարվում քիմիաթերապևտիկ բուժում ստացած երեխաների ուռուցքների հեռացումը, դժվար հասանելի ուռուցքների բիոպսիան՝ մինչև քիմիոթերապիան, որովայնի և կրծքավանդակի տարբեր տեղակայման էխինոկոկային բշտերի հեռացումը լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով։ 

 

Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառվում են նաև ձվարանի փողի ոլորքի, ձվարանի կիստաների, դեռահաս աղջիկների կոնքի օրգանների տարբեր տեսակի բարորակ և չարորակ գոյացությունների վարման ժամանակ: 

«Նախկինում երեխաները վիրահատվում էին մեծ կտրվածքների միջոցով, սակայն մենք Ուիգմորում առաջնորդվում ենք աշխարհում ընդունված մինիմալ ինվազիվ միջամտությունների ստանդարտով», - նշում է Արա Կարապետյանը։

«Լապարասկոպիայի՝ որովայնի խոռոչի բոլոր հատվածները բարձր որակի վիզուալիզացիայի և սանացիայի հնարավորությունը, կրճատել է հետվիրահատական բարդությունների առաջացումը․ չկա վիրահատական վերք, չկա պոտենցիալ բորբոքային ընթացք», - բացատրում է Արա Կարապետյանը։ 

Լապարասկոպիկ մեթոդով Ուիգմորում լուծվում են նաև լյարդի, լեղուղիների, լեղապարկի հետ կապված հիվանդությունները։ 

 

Մասնագետը նշում է, որ թիմի առանձնահատկություններից է նաև շնչառական համակարգի վիրաբուժական խնդիրների վարումը։ Ախտորոշիչ, ինչպես նաև բուժական նպատակով կատարվում է բրոնխոսկոպիա (ֆիբրոբրոնխոսկոպիա և ռիգիդ՝ կոշտ), թորակոսկոպիկ միջամտություններ, օրինակ՝ բարդացած թոքաբորբերի վարման ժամանակ։ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք հաճախ դիմում են երեխաներ՝ շնչուղիներում օտար մարմնի կապակցությամբ․ այս օտար մարմինների հեռացումը նույնպես կատարվում է  բրոնխոսկոպի միջոցով։

Հիվանդանոցում շարունակաբար զարգանում է  նաև նորածնային վիրաբուժությունը․ Ուիգմորում գործում է բարձր տեխնիկական հագեցվածությամբ նորածնային վերակենդանացման բաժանմունք: Վիրաբուժական թիմը իրականացնում է նորածնային վիրահատություններ, անհաս երեխաների վիրահատություններ և զարգացման տարբեր արատների շտկումներ։

Հիվանդանոցում ասում են, որ բաց դռների ձևաչափի ընդունելությունների ձևավորվող ավանդույթի երկարաժամկետ նպատակը հիվանդանոցի թիմի կողմից որդեգրված առաքելության իրականացումն է՝ բարձրորակ բուժսպասարկումը իրական և հասանելի դարձնել Հայաստանի բոլոր երեխաների համար։ 

Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը Երևանում տեղակայված, 220 մահճակալ կարողությամբ հագեցած բժշկական կենտրոն է, որի աշխատանքի հիմքում երեխաներին և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։ ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն մակարդակի: Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական մանկական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջությանն ուղղված և ծննդօգնության ծառայություններ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wigmore.am կայք։

Last news
Մանկական էպիլեպսիայի վիրահատական բուժումը հասանելի է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
15 April
Մանկական էպիլեպսիայի վիրահատական բուժումը հասանելի է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
Ուիգմորում դեղակայուն էպիլեպսիայի վիրահատություններ կիրականացվեն
04 April
Ուիգմորում դեղակայուն էպիլեպսիայի վիրահատություններ կիրականացվեն
Ուիգմոր հիվանդանոցի մանկական վիրաբույժների թիմը հաջողությամբ ավարտեց «մանկական ուրոլոգ» նեղ մասնագիտացման կլինիկական օրդինատուրան
26 March
Ուիգմոր հիվանդանոցի մանկական վիրաբույժների թիմը հաջողությամբ ավարտեց «մանկական ուրոլոգ» նեղ մասնագիտացման կլինիկական օրդինատուրան
Wigmore Women’s and Children’s hospital will be hosting the medical mission from our partner Valley Children’s Healthcare
25 March
Wigmore Women’s and Children’s hospital will be hosting the medical mission from our partner Valley Children’s Healthcare
Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը
22 March
Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը
Առողջ հասարակության հիմքում առողջ կինն է
11 March
Առողջ հասարակության հիմքում առողջ կինն է
Փետրվարի 22-ին՝ մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաց դռների օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
17 February
Փետրվարի 22-ին՝ մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաց դռների օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
7 փաստ նյարդավիրաբուժության մասին
13 February
7 փաստ նյարդավիրաբուժության մասին
Փետրվարի 10-ն էպիլեպսիայի միջազգային օրն է. ին՞չ պետք է իմանալ հիվանդության մասին
10 February
Փետրվարի 10-ն էպիլեպսիայի միջազգային օրն է. ին՞չ պետք է իմանալ հիվանդության մասին
Մասնագիտությունը՝ մանկական վիրաբույժ
30 January
Մասնագիտությունը՝ մանկական վիրաբույժ