Wigmore Women’s & Children’s Hospital
Համագործակցություն՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը. «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Valley Children’s healthcare» (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի մասնագիտական այցը
Համագործակցություն՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը. «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Valley Children’s healthcare» (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի մասնագիտական այցը
09 July 2024
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում արդեն մեկ շաբաթ ընթանում է ԱՄՆ լավագույն մանկական բուժհաստատություններից մեկի՝ «Valley Children’s Healthcare» հիվանդանոցից ժամանած առաջին մասնագիտական պատվիրակության այցը։ Սա ամերիկյան պատվիրակության անդրանիկ այցն է Հայաստան՝ ուղղված «Ուիգմոր»-ի մասնագետների հետ փորձի փոխանակման և համատեղ աշխատանքին։ Այցի առաջին օրը հյուրերը ծանոթացան «Ուիգմոր»-ի պատմությանը, առաքելությանը և զարգացման տեսլականին, քննարկվեց համագործակցության ընթացիկ շրջանակը և հեռանկարները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, շրջայցի ընթացքում նահանգներից ժամանած բժիշկները ծանոթացան անձնակազմի հետ, ծառայություններին և հիվանդանոցի տեխնիկական հագեցվածությանը, այնուհետև անցան այցի շրջանակներում նախատեսված հագեցած օրակարգին։ Հուլիսի 8-ին «Ուիգմոր»-ում բացվեց համագործակցության հուշատախտակը:
«Ուիգմոր Գրուփ»-ի հիմնադիր տնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ, ողնաշարի վիրաբույժ Զավեն Քոլոյանը նշեց՝ ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոցի հետ համագործակցության գլխավոր նպատակն է էականորեն բարելավել երկրում մատուցվող մանկական առողջապահական ծառայությունների որակը։
«Հայաստանյան մանկաբուժության ոլորտի համար սա եզակի իրադարձություն է, միջազգային այս համագործակցությունը ներառում է բժիշկների շարունակական փորձի փոխանակում, բուժքույրական կրթություն, ինչպես նաև որակի և բուժառուների անվտանգության միջազգային չափանիշների ներդրում Հայաստանի հիվանդանոցային կառավարման ոլորտում»,-ասաց Զավեն Քոլոյանը։
«Valley Children’s Healthcare»-ի բժշկական հարցերով և բժիշկների առողջության և զարգացման գծով փոխնախագահ, մանկական վարակաբան Քերըն Դալն ընդգծեց, որ սա շատ եզակի միջազգային համագործակցություն է երկու հաստատությունների միջև, որոնք աշխատում են բարձրացնել մանկական առողջապահության որակը Հայաստանում և աշխարհում:
«Այն միջազգային այլ համագործակցություններից տարբերվում է նրանով, որ սա զուտ բուժառուներին ուղղված առողջապահական խնամք չէ, այլ համակարգային բարելավում: Մենք սրանով ցանկանում ենք փոփոխություն մտցնել և բարձրացնել բուժառուների անվտանգությունը, բուժօգնության որակը: Կարծում ենք, և հուսով ենք, որ այս համագործակցության ընթացքում կկարողանանք օգնել ներդնել այս ամենը «Ուիգմոր»-ում և Հայաստանում: Այստեղ շատ կարևոր է նաև ուսուցանելու գործընթացի առկայությունը, որը նաև լավ հնարավորություն է երկու կողմերին տեսնելու, թե ինչպիսի իրականություն է այլ երկրներում»,-նշեց նա։
Համագործակցության հուշագրի ստորագրումից ի վեր, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ից արդեն երեք մասնագիտական խումբ է մեկնել ԱՄՆ վերապատրաստման տարբեր մասնագիտացումներով՝ մանկական անհետաձգելի բուժօգնության բժիշկներ, մանկաբույժ, մանկական նյարդաբան և նյարդավիրաբույժ, դիմածնոտային վիրաբույժ, ճառագայթաբան, ինչպես նաև ադմինիստրատիվ անձնակազմ։
Հոդվածի ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
Last news

20 October
Կրծքով կերակրման մասնագետ

17 October
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում

17 October
Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ

13 October
Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին

09 October
Մասնագիտական այց՝ Օսամա Շաուկի

08 October
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ՝ ՉՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

03 October
10 փաստ մամոլոգիայի մասին

27 September
Մասնագիտական այց՝ Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցից

22 September
LDR ծննդաբերություն․ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստանում միակ LDR ծննդատան մասին

18 September
Բերանի խոռոչի խնամք