Wigmore Sevan
About us
About us


ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ՈՒԻԳՄՈՐ ՍԵՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

«Ուիգմոր Սևան բժշկական կենտրոնը» նորագույն լուծումներով հագեցած կենտրոն է, որտեղ հասանելի են ընդհանուր մանկաբուժական և նեղ մասնագիտական արտահիվանդանոցային ծառայություններ։ 

Հավատարիմ մնալով Հայաստանի մանկական առողջապահության ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու և միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնություն հասանելի դարձնելու մեր տեսլականին՝ Ուիգմորն ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանի մարզերում։

Մեր մարզային առաջին մասնաճյուղը Գեղարքունիքի մարզում է՝ Սևան քաղաքում։

Կենտրոնում խորհրդատվություններ են իրականացնում մեր փորձառու մասնագետները՝ Ուիգմորի փորձն ու մասնագիտական ներուժը հասանելի դարձնելով մարզերի երեխաներին և ընտանիքներին։

Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-18։00 իսկ շաբաթ օրերին՝ 10։00-14։00։