Wigmore Women’s & Children’s Hospital
Ի՞նչ է մամոգրաֆիան։
28 July

Մամոգրաֆիան կրծքագեղձի հետազոտումն է ռենտգենյան ճառագայթների օգնությամբ։
Այն կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման ոսկե ստանդարտն է։
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում տեղադրված է նոր սերնդի մամոգրաֆիկ սարք։


- Ճառագայթման նվազագույն ինդեքս,
- Բարձրորակ և գերճշգրիտ պատկերներ՝ եռաչափ շերտավոր նկարի շնորհիվ,
- Հետազոտությունը գրեթե անցավ է/կրծքագեղձն ավելի քիչ է սեղմվում,
- Հետազոտությունն արագ է, տևում է ընդամենը 5-10 րոպե,
- Պատասխանը տրվում է նույն օրը, 10 րոպեի ընթացքում։
Կասկածելի գոյացություն հայտնաբերելու դեպքում մեր մասնագետներն անմիջապես խորհրդատվություն են տրամադրում և միջամտությունների պլան առաջարկում։

- Ցանկալի է մամոգրաֆիա անցնել դաշտանից մեկ շաբաթ անց, երբ կրծքագեղձերը այտուցված և գերզգայուն չեն։
- Խորհուրդ է տրվում կրել երկու կտորից բաղկացած հագուստ, այդպես հարմար կլինի կրծքագեղձը մերկացնել։
- Ցանկալի չէ մամոգրաֆիայից առաջ հակաքրտինքային միջոցներ, օծանելիք և/կամ այլ խնամքի յուղեր օգտագործել․ դրանք կարող են խաթարել մամոգրաֆիկ պատկերի հստակությունը։
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ:
Last news
28 November
Ճարպակալում
27 November
«Հասանելի դարձնել որակյալ բուժօգնությունը». «Ուիգմոր»-ի երրորդ պոլիկլինիկան
25 November
Թոքաբորբ․ ախտանշաններ, ռիսկի գործոններ և կանխարգելում
24 November
Գեստացիոն դիաբետ․ ի՞նչ է կարևոր իմանալ ապագա մայրիկներին
18 November
Երեխաներ և կենդանիներ․ համատեղ անվտանգ կեցության կանոնները
18 November
Երեխայի աճը
11 November
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
11 November
Ի՞ՆՉ Է ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
07 November
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
01 November
Valley Children’s Healthcare-ի այցը Ուիգմոր, Սեպտեմբեր 2025