Wigmore Women’s & Children’s Hospital
Համագործակցության նոր փուլ`ուղղված Հայաստանում մանկական առողջապահության հզորացմանը
Համագործակցության նոր փուլ`ուղղված Հայաստանում մանկական առողջապահության հզորացմանը
04 September
Չկա ավելի թանկ բան, քան փոքրիկների առողջությունը.
Սեպտեմբերի 2-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում տեղի ունեցավ Հայաստանի մանկաբուժության ոլորտի համար նշանակալի իրադարձություն․ ստորագրվեց «Ուիգմոր»-ի և ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոց Valley Children’s Healthcare-ի հետ համագործակցության երկրորդ փուլի հուշագիրը։
Մեր նպատակն անփոփոխ է՝ վստահելի և անվտանգ բուժօգնությունը իրական դարձնել Հայաստանում յուրաքանչյուր երեխայի համար։