Wigmore clinic
Ողնաշարի ցավեր
Ողնաշարի ցավեր
03 March
Ի՞նչ պատճառով են առաջանում ողնաշարի ցավերը, ինչքանով են տարածված։

Ողնաշարը կազմված է ողերից, հոդերից, միջողնային աճառից, ողնաշարային խողովակից, որով անցնում են նյարդային կառույցները, և դրանց շուրջ հարողնաշարային մկաններից։ Նշված բոլորի կառույցների ախտահարումը կարող են հանդիսանալ ցավի պատճառ։ Օրինակ՝ ողի մարմնի կոտրվածքը, բորբոքումը, ոսկրերի փխրունությունը, միջողնային աճառների ճողվածքը, ողնաշարային խողովակի նեղացումը, հոդերի բորբոքումը, մկանների գերձգվածությունը, տրավման։
Բնակչության մոտ 90 տոկոսը իր կյանքի ընթացքում ունենում է մեջքի սուր ցավեր։ Մեջքի երկարատև, այսինքն խրոնիկ ցավերը, ներկայիս նստակյաց կյանքի և բնակչության ծերացման պայմաններում գնալով ավելի են շատանում։

Ողնաշարի բլոկադաներ

Ողնաշարի բլոկադան դեղորայքի՝ հակաբորբոքիչի և ցավազրկողի խառնուրդի ներարկումն է անմիջապես ցավի պատճառ հանդիսացող տեղամաս, օրինակ՝ բորբոքված հոդի շուրջ, ճողվածքի շուրջ, բորբոքված նյարդի շուրջ։ Երբ մենք ընդունում ենք դեղահաբեր, կամ ներարկում ենք միջմկանային կամ ներերկային, դեղորայքը պետք է տարածվի ամբողջ արյան մեջ և վերջում միայն մի փոքր մասը հասնի ցավի պատճառ հանդիսացող տեղամաս։ Բլոկադայի դեպքում մեծ քանակությամբ դեղորայքն անմիջապես ներարկվում է ցավի աղբյուրի շուրջ, ինչի հետևանքով դիտվում է ցավի արագ և տևական մեղմացում։ Առավել հաճախ կիրառում են էպիդուրալ բլոկադաները, երբ դեղորայքը ներարկվում է նյարդերի շուրջ՝ ողնաշարային խողովակի մեջ, և հոդերի բլոկադաները, երբ ներարկումը կատարվում է հոդերի շուրջ կամ հոդաճեղքի մեջ։

Ինչպե՞ս է արտահայտվում դիսկի ճողվածքը։

Գոտկային հատվածի դիսկի ճողվածքի դեպքում սկզբից լինում է մեջքի սուր ցավ, որն այնուհետև ճառագայթում է դեպի ոտքը։ Կարող է լինել նաև թմրածություն, ձգվածություն և թուլություն ոտքում, քայլվածքի խանգարում, մեջքի թեքվածություն։
Պարանոցային ճողվածքի դեպքում լինում է պարանոցի ցավ, ձեռքերում ճառագայթող ցավ, թմրածություն, թուլություն։

Ինչպե՞ս են ախտորոշում դիսկի ճողվածքները։

Լավագույն հետազոտման մեթոդը ՄՌՏ հետազոտությունն է։
Ի՞նչպե՞ս են բուժում ճողվածքները։
Սովորաբար սկսում են բուժել ոչ վիրահատական եղանակներով՝ դեղորաքային, ֆիզիոթերապևտիկ, վարժություններով, կատարում են ողնաշարից սրսկումներ՝ բլոկադաներ, դիսկի աբլյացիա կամ այրում։ Եթե նշված մեթոդները չեն օգնում, անցնում են վիրահատական բուժմանը։

Ի՞նչ առավելություն ունի էնդոսկոպիկ վիրահատությունը։

Կատարվում է փոքր կտվրածքով, մկանները ոչ թե չեն կտրվում են, այլ՝ փեղեքվում, վիրաբույժին ապահովում է գերազանց խոշորացում և լուսավորություն՝ այդպիսով նվազեցնելով հնարավոր բարդությունների ռիսկը, բուժառուի վաղ ապաքինում։
Ի՞նչ է ողնաշարային ստենոզը , ինչպե՞ս է արտահայտվում ու բուժվում։
Դա ողնաշարային խողովակի, որի միջով անցնում են ողնուղեղն ու նյարդաթելերը, նեղացումն է, որը կարող է պայմանավորված լինել դիսկի ճողվածքով, միջողնային հոդերի, կապանների գերաճով։
Բնորոշ նշանները՝ առաջ կռացած դիրք, քայլելու դժվարություն, մեջքի ցավեր, որոնք ճառագայթում են դեպի նստատեղեր։
Վերջնական բուժումը վիրահատական է, կատարում են նյարդային կառույցների դեկոմպրեսիա՝ ապաճնշում, այնուհետև ֆիքսում են ողնաշարը տիտանե իմպլատներով։

Ի՞նչ է սպոնդիոլիսթեզը։

Դա ողի մարմնի տեղաշարժն է ստորադիր ողի նկատմամբ։ Բուժումը սովորաբար վիրահատական է։

Ի՞նչ է օստեոպորոզը։

Դա ոսկրերի խտության նվազումն է տարբեր պատճառների հետևանքով, հիմնականում դիտվում է մենոպաուազայից հետո կանանց մոտ, կարող է հանդիսանալ բազմաթիվ կոտրվածքների պատճառ։ Ախտորոշվում է դենսիտոմետրիա կոչվող հետազոտությամբ։ Հաստատման դեպքում կարիք ունի հատուկ բուժման։

Ի՞նչ է վերտեբրոպլաստիկան կամ ողի ցեմենտավորումը։

Դա հատուկ բժշկական ցեմենտանյութի ներարկումն է ողի մարմնի մեջ։ Կատարվում է վիրահատարանում, ռենտգեն հսկողությամբ, տեղային և ներերակային անզգայացման պայմաններում։ Կիրառվում է ողնաշարի կոտրվածքների, հեմանգիոմաների, մետաստատիկ ախտահարումների դեպքում