Wigmore Family Health Center
Հեպատիտ Բ-ի պատվաստում
Հեպատիտ Բ-ի պատվաստում
28 Июль 2025

Հեպատիտ Բ-ի վիրուսը առաջացնում է լյարդի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են հեպատիտը (լյարդի բորբոքում), ցիրոզը, լյարդի չարորակ գոյացությունները (հեպատոցելյուլար կարցինոմա): Վիրուսը փոխանցվում է արյան և այլ կենսական հեղուկների միջոցով, մորից նորածնին՝ ծննդալուծման ժամանակ, ինչպես նաև սեռական ճանապարհով։ Հեպատիտ Բ-ի վիրուսը 100 անգամ ավելի վարակիչ է քան ՄԻԱՎ-ը և կարող է պահպանել վարակելիությունը արտաքին միջավայրում մինչև 7 օր։

Հեպատիտ Բ-ի վիրուսը որոշ դեպքերում կարող է փոխանցվել նաև կենցաղում, մասնավորապես, երեխայի սնունդը համտեսելիս, նույն անձնական օգտագործման միջոցները (ատամի խոզանակ, ածելի, մատնահարդարման պարագաներ և այլն) օգտագործելիս և այլն։

Համաձայն ԱՀԿ տվյալների 2022 թ․ 250 մլն-ից ավել մարդ ունեցել է Հեպատիտ Բ վիրուսով պայմանավորված լյարդի քրոնիկ հիվանդություն, յուրաքանչյուր տարի գրանցվել է շուրջ 1.2 միլիոն նոր վարակ և մոտավորապես 1.1 միլիոն մահվան դեպք։

Հեպատիտ Բ վարակը առավել վտանգավոր է մինչև 1 տարեկան երեխաների շրջանում, քանզի այս տարիքում վարակը 90% դեպքերում հանգեցնում է լյարդի քրոնիկ հիվանդությանը և վերը նշված բարդությունների, և երեխան մնում է վարակիչ ամբողջ կյանքի ընթացքում։ Հենց այս պատճառով է, որ Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը կատարվում է ծնվելուց անմիջապես հետո։

Հեպատիտ Բ-ի պատվաստում կարող է ստանալ յուրաքանչյուր անձ ցանկացած տարիքում, սակայն հատկապես կարևոր է ռիսկի խմբում գտնվող անձանց ժամանակին պատվաստվելը։ 

Ռիսկի խմբերն են՝

  • բուժաշխատողները,
  • հասարակական անվտանգության աշխատակիցները (ոստիկաններ, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ և այլն),
  • լյարդի հիվանդություններով անձինք (ցիրոզ, հեպատիտ C վարակ, լյարդի ճարպային հիվանդություն, լյարդի ալկոհոլային հիվանդություն, աուտոիմուն հեպատիտ)
  • Հեպատիտ Բ վարակված անձանց ընտանիքի անդամները
  • շաքարային դիաբետով հիվանդները
  • երիկամների խնդիրներով, դիալիզ ստացող հիվանդները,
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող անձինք
  • նույնասեռականները
  • ներերակային թմրամիջոցներ օգտագործողները

Ե՞րբ չի կարելի կատարել կամ հարկավոր է հետաձգել պատվաստումը

  • Եթե հեպատիտ Բ պատվաստման նախորդ դեղաչափից առաջացել է ծանր ալերգիկ ռեակցիա կամ անաֆիլաքսիա
  • Ջերմությամբ կամ առանց ջերմության միջին ծանրության կամ ծանր ընթացքով սուր հիվանդությունների դեպքում բժիշկը կարող է հետաձգել պատվաստումը

Ե՞րբ պատվաստման կատարումը հակացուցված չէ

  • Ջերմությամբ կամ առանց ջերմության թեթև հիվանդություններ
  • Տեղային ռեակցիաներ (այտուց, ցավ, կարմրություն), կամ ջերմության բարձրացում նախորդ դեղաչափից հետո
  • Հիվանդության լավացման շրջան
  • Վարակիչ հիվանդի հետ շփում
  • Դեղորայքի ընդունում

Ի՞նչ կարող է լինել պատվասատումից հետո

Ինչպես և բոլոր դեղերի դեպքում, պատվաստումներից հետո նույնպես հազվադեպ կարող են զարգանալ կողմնակի երևույթներ։

Սովորաբար նրանք թեթև են ընթանում և անցնում են մի քանի օրվա ընթացքում։

  • այտուց, կարմրություն, ցավ ներարկման տեղում
  • տենդ
  • թուլություն, գլխացավ, սրտխառնոց, մկանացավ, ցան
  • 1 միլիոնից 1-ի մոտ կարող է զարգանալ անաֆիլակտիկ ռեակցիա, որը ի հայտ է գալիս պատվաստումը ստանալուց հետո րոպեների ընթացքում։ Հենց այս պատճառով է, որ խորհուրդ է տրվում պատվաստումից հետո մնալ բուժ․ հիմնարկում ևս 20-30 րոպե։

Ի՞նչ անել հետպատվաստումային ռեակցիաների զարգացման դեպքում

  • Տեղային ռեակցիաների զարգացման դեպքում (այտուց, ցավ, կարմրություն) հարկավոր է ներարկման տեղում դնել սառը ջրով թրջոցներ
  • Ջերմության բարձրացման, ցավերի դեպքում կարելի է կիրառել պարացետամոլ կամ իբուպրոֆեն

Ի՞նչ չանել պատվաստումից առաջ և հետո

  • Մինչև պատվաստումը կարիք չկա կատարել որևէ հետազոտություն
  • Մինչև պատվաստումը և դրանից հետո մի օգտագործեք հակաալերգիկ կամ որևէ այլ դեղորայք (բացառությամբ բժշկի նշանակված դեղորայքից)
  • Պատվաստումից հետո ներարկման տեղում ջրից բացի չի կարելի քսել այլ հեղուկներ, քսուքներ, սառույց
  • Կարիք չկա փոխել Ձեր առօրյան պատվաստումից հետո (լոգանք, զբոսանք)

Ե՞րբ դիմել բժշկի

  • 2 օրից ավել տևող ջերմության դեպքում
  • Արտահայտված այտուցի, կարմրության դեպքում
  • Ցանկացած այլ գանգատների դեպքում, որոնք զարգացել են պատվաստումից 3 օր հետո։

Последние новости
Ամրացնել առողջապահության ողնաշարը. Ընտանեկան բժշկության նոր մշակույթը «Ուիգմոր»-ում
03 Октябрь
Ամրացնել առողջապահության ողնաշարը. Ընտանեկան բժշկության նոր մշակույթը «Ուիգմոր»-ում
FM 106.5․Առողջությունը սկսվում է կանխարգելումից․Կարեն Գրիգորյան
29 Июль
FM 106.5․Առողջությունը սկսվում է կանխարգելումից․Կարեն Գրիգորյան
Անվճար և որակյալ բուժօգնություն ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար.Ուիգմոր պոլիկլինիկա
18 Май
Անվճար և որակյալ բուժօգնություն ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար.Ուիգմոր պոլիկլինիկա
 Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը․Ուիգմոր պոլիկլինիկա
15 Май
Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը․Ուիգմոր պոլիկլինիկա
Ուիգմոր պոլիկլինիկայի նոր մասնաճյուղ Աջափնյակ վարչական շրջանում․ Քըրքորյան 36
11 Февраль
Ուիգմոր պոլիկլինիկայի նոր մասնաճյուղ Աջափնյակ վարչական շրջանում․ Քըրքորյան 36
Ուիգմոր պոլիկլինիկաները ներկայացնող անիմացիոն հոլովակ
08 Декабрь 2025
Ուիգմոր պոլիկլինիկաները ներկայացնող անիմացիոն հոլովակ
«Հասանելի դարձնել որակյալ բուժօգնությունը». «Ուիգմոր»-ի երրորդ պոլիկլինիկան
27 Ноябрь 2025
«Հասանելի դարձնել որակյալ բուժօգնությունը». «Ուիգմոր»-ի երրորդ պոլիկլինիկան
Ուիգմոր պոլիկլինիկայի նոր մասնաճյուղ Էրեբունի վարչական շրջանում․ Արցախի 17/9
10 Октябрь 2025
Ուիգմոր պոլիկլինիկայի նոր մասնաճյուղ Էրեբունի վարչական շրջանում․ Արցախի 17/9
 Armenia TV/Ուիգմոր պոլիկլինիկա․Առաջնային օղակի դերի և կանխարգելիչ բժշկության կարևորությունը
24 Сентябрь 2025
Armenia TV/Ուիգմոր պոլիկլինիկա․Առաջնային օղակի դերի և կանխարգելիչ բժշկության կարևորությունը
Պատվաստումներ․ կարևոր հարցերի պատասխաններ
01 Август 2025
Պատվաստումներ․ կարևոր հարցերի պատասխաններ