Wigmore Севан
Ուիգմոր Սևան բժշկական կենտրոնը բացում է իր դռները
01 Сентябрь
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսօրվանից մեկնարկում է Ուիգմոր Սևան բժշկական կենտրոնի աշխատանքը՝ ուիգմորական մշակույթն ու որակյալ ծառայությունները հասանելի դարձնելով Սևան քաղաքում։
Մեր նորաբաց կենտրոնում կարող եք խորհրդատվության գրանցվել հետևյալ մասնագետների մոտ՝
▫️Մանկաբույժ,
▫️Մանկական վիրաբույժ,
▫️Մանկական վնասվածքաբան,
▫️Մանկական ռևմատոլոգ,
▫️Մանկական մաշկաբան,
▫️Մանկական ներզատաբան,
▫️Մանկական նյարդաբան, և
▫️Մանկական քիթ-կոկորդ-ականջաբան։
Ուշադրություն․ ծառայությունների ցանկը համալրվում է․ հետևեք մեր հրապարակումներին մյուս մասնագետների մասին տեղեկանալու համար։
Խորհրդատվության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 012 345 678։
Հասցե՝ Ք․ Սևան, Նաիրյան 189։
ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-001364

