Wigmore Women’s & Children’s Hospital
Valley Children’s Healthcare-ի երրորդ մասնագիտական այցը՝ Ուիգմոր
Valley Children’s Healthcare-ի երրորդ մասնագիտական այցը՝ Ուիգմոր
19 Август

Valley Children’s Healthcare-ի երրորդ մասնագիտական այցը՝ Ուիգմոր
Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ սեպտեմբերի 1-12-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում հյուրընկալելու ենք մեր գործընկեր, ԱՄՆ-ում ճանաչված լավագույն մանկական բուժհաստատություններից մեկի՝ Valley Children’s Healthcare-ի երրորդ մասնագիտական այցը։
Այցի շրջանակում պատվիրակության բժիշկները Ուիգմորի բուժանձնակազմի հետ միասին կաշխատեն համապատասխան բաժանմունքներում՝ փորձի ու գիտելիքի փոխանակում և բուժառուների համատեղ բուժօգնություն կազմակերպելով:
Պատվիրակության կազմում են՝
- Քերըն Դալը, բժշկական հարցերով փոխնախագահ,
- Սեզար Սանթոսը, մանկական նյարդաբանության ղեկավար,
- Փոլ Լեբբին, նյարդահոգեբանության ղեկավար,
- Ջուլիաննա Սահուրիան, մանկական անհետաձգելի բուժօգնության բժիշկ,
- Լորի Գրասսմայերը, շնչառական թերապիայի ծառայության ղեկավար,
- Ռոբ Սարոյանը, Valley Children’s Healthcare հիմնադրամի նախագահ:
Մասնագիտական այցի կարևոր մաս է կազմում նաև ակտիվ կրթական օրակարգը․ այս տարի հատկանշական է ՇՄԶ կրեդիտավորված մանկաբուժական գիտաժողովը՝ «Կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը», որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին ԱՄՆ գործընկերների ներկայացմամբ։
Valley Children’s Healthcare-ի և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի համագործակցությունը սկսվել է 2023 թվականին, երկկողմ հուշագրի ստորագրմամբ՝ ուղղված Հայաստանում մանկաբուժական առողջապահության զարգացմանը:
Համագործակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Последние новости
28 Ноябрь
Ճարպակալում
27 Ноябрь
«Հասանելի դարձնել որակյալ բուժօգնությունը». «Ուիգմոր»-ի երրորդ պոլիկլինիկան
25 Ноябрь
Թոքաբորբ․ ախտանշաններ, ռիսկի գործոններ և կանխարգելում
24 Ноябрь
Գեստացիոն դիաբետ․ ի՞նչ է կարևոր իմանալ ապագա մայրիկներին
18 Ноябрь
Երեխաներ և կենդանիներ․ համատեղ անվտանգ կեցության կանոնները
18 Ноябрь
Երեխայի աճը
11 Ноябрь
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
11 Ноябрь
Ի՞ՆՉ Է ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
07 Ноябрь
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
01 Ноябрь
Valley Children’s Healthcare-ի այցը Ուիգմոր, Սեպտեմբեր 2025