Wigmore Women’s & Children’s Hospital
«Valley Children’s Healthcare և «Ուիգմոր»․ համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրում
«Valley Children’s Healthcare և «Ուիգմոր»․ համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրում
02 Сентябрь
.ԵՐԵՎԱՆ — 2025թ. Սեպտեմբերի 2-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում տեղի ունեցավ Հայաստանի մանկաբուժության ոլորտի համար նշանակալի իրադարձություն․ ստորագրվեց «Ուիգմոր»-ի և ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոց Valley Children’s Healthcare-ի հետ համագործակցության երկրորդ փուլի հուշագիրը։


Ուիգմոր հիվանդանոցի և Valley Children’s-ի հետ համագործակցությունը սկիզբ է առել 2023թ․-ին՝ երկկողմ հուշագրի ստորագրմամբ։ Համագործակցության դրական փորձը և բազմաթիվ հաջողությունները հիմք ծառայեցին այսօր հուշագրի երկրորդ փուլի ստորագրման համար։

«Մեր նպատակն անփոփոխ է՝ վստահելի և անվտանգ բուժօգնությունը իրական դարձնել Հայաստանում յուրաքանչյուր երեխայի համար։ Հենց այս տրամադրվածությամբ էլ մեկնարկում ենք համագործակցության երկրորդ փուլը՝ խորացնելով և ընդլայնելով թիրախային ուղղությունների զարգացումը», - նշում է «Ուիգմոր Գրուփ»-ի հիմնադիր տնօրեն Զավեն Քոլոյանը։ «Երբ որոշեցինք մանկական հիվանդանոց կառուցել, նպատակն էր ստեղծել նմանը չունեցող՝ միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոն, ինչը մեծ պատվով կարողացանք իրականացնել։ », - պատմում է Զավեն Քոլոյանը։

Ըստ նրա խոսքերի, հիվանդանոցի ստեղծման ավելի երկարաժամկետ և կարևոր նպատակն է շարունակաբար զարգացնել և պահպանել «ուիգմորական» բժշկության որակը, որտեղ էլ օգնության եկան ԱՄՆ գործընկերները։

«Կարծում եմ, նման համագործակցության կարևորությունն այն է, որ, ինչպես Valley Children’s-ը, այնպես էլ Ուիգմորը, ամբողջությամբ երեխաների մասին են և չկա ավելի թանկ բան, քան մեր փոքրիկների առողջությունը։ Այսօրվա արարողությանը մենք շատ հավակնոտ նպատակների և արդեն իսկ գրանցված մեծ առաջընթացի մասին լսեցինք, որոնք ինձ անկեղծորեն հիացրեցին։ Valley Children’s-ում մենք մշտապես ձգտում ենք որակի շարունակական բարելավմանը, և այս կոնտեքստում Ուիգմորում իրականացվող աշխատանքը, իրապես, տպավորիչ է։ Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել այս ամենին և աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնց կարիքը երկիրը կենսականորեն ունի։ Սա մեզ համար պարզապես համագործակցություն չէ, այլ բարոյական պարտավորություն», - նշում է Valley Children’s Healthcare-ի Առողջապահության հանձնաժողովի նախագահ Մայքլ Հենսընը։

«․․․մենք հնարավորություն ունենք կիսվելու մեր գիտելիքով, բժիշկների փորձառությամբ ու կառավարման մշակույթով՝ աջակցելով առողջապահության զարգացմանը և ապահովելով ճիշտ ուղղություն», - նշեց Valley Children’s Healthcare-ի Հիվանդանոցի կառավարման հանձնաժողովի նախագահ Հոզե Էլգոռիագան։
Ըստ Հ․ Էլգոռիագայի խոսքերի, հուշագրի ստորգրման երկրորդ փուլի նպատակն է և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում առողջ ու լիարժեք ապագայի հնարավորություն տալ յուրաքանչյուր երեխայի։

«Այս համագործակցության կարևոր մասը՝ կրթական բաղադրիչն է, որի շրջանակում կարող ենք ապահովել մեր բժիշկների, ադմինիստրատիվ թիմի և հատկապես բուժքույրական անձնակազմի շարունակական կրթությունը», նշեց «Ուիգմոր Գրուփ»-ի կառավարման հանձնաժողովի նախագահ Բեդրոս Եղիայանը։
2023թ․ հուշագրի ստորագրումից ի վեր ութ մասնագիտական փոխայցելություն է իրականացվել հիվանդանոցների միջև՝ ներառյալ ԱՄՆ գործընկերների երկու այցերը Հայաստան։

Последние новости
28 Ноябрь
Ճարպակալում
27 Ноябрь
«Հասանելի դարձնել որակյալ բուժօգնությունը». «Ուիգմոր»-ի երրորդ պոլիկլինիկան
25 Ноябрь
Թոքաբորբ․ ախտանշաններ, ռիսկի գործոններ և կանխարգելում
24 Ноябрь
Գեստացիոն դիաբետ․ ի՞նչ է կարևոր իմանալ ապագա մայրիկներին
18 Ноябрь
Երեխաներ և կենդանիներ․ համատեղ անվտանգ կեցության կանոնները
18 Ноябрь
Երեխայի աճը
11 Ноябрь
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
11 Ноябрь
Ի՞ՆՉ Է ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
07 Ноябрь
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
01 Ноябрь
Valley Children’s Healthcare-ի այցը Ուիգմոր, Սեպտեմբեր 2025