Wigmore Women’s & Children’s Hospital
Ո՞վ է զարգացման մանկաբույժը ԵՎ ե՞րբ դիմել մասնագետին
22 Декабрь 2025
Զարգացման մանկաբույժը բժիշկ է, ով գնահատում է ոչ միայն երեխայի ֆիզիկական աճը, այլ նրա ընդհանուր համապարփակ զարգացումը՝ խոսքը, շարժումները, շփման և սոցիալ-էմոցիոնալ հմտությունները, ուշադրությունը, կենտրոնանալու և սովորելու կարողությունները։


Ե՞րբ է կարևոր դիմել զարգացման մանկաբույժի
Դիմելու պատճառ կարող է լինել ցանկացած իրավիճակ, երբ ծնողի կամ մասնագետի մոտ առաջանում է մտահոգություն, որ երեխայի զարգացումը՝
- հետ է մնում տարիքային նորմերից,
- ընթանում է այլ կերպ կամ
- ունի որոշակի դժվարություններ։
Դա կարող է արտահայտվել՝
- խոսքի զարգացման հապաղմամբ,
- վարքային փոփոխություններով,
- կենտրոնանալու կամ սովորելու դժվարություններով,
- հասակակիցների հետ շփվելու և խաղալու բարդություններով։
Եթե խոսենք բժշկական ախտորոշումների լեզվով, զարգացման մանկաբույժին հաճախ դիմում են՝
- աուտիզմի սպեկտրի խանգարումների,
- ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի (ADHD),
- ինչպես նաև խոսքի և ընդհանուր զարգացման հապաղումների դեպքում։
Ի՞նչ է անում զարգացման մանկաբույժն առաջին այցի ժամանակ
Զարգացման մանկաբույժի գնահատումը առաջին և շատ կարևոր քայլն է։ Դրանից հետո երեխան ուղղորդվում է համապատասխան նեղ մասնագետների՝ լոգոպեդի, հոգեբանի, էրգոթերապևտի, ֆիզիոթերապևտի կամ այլ մասնագետների հետ աշխատանքի։
Վաղ հայտնաբերումը և վաղ միջամտությունը թույլ են տալիս հասնել լավագույն արդյունքի և աջակցել երեխայի լիարժեք զարգացմանը։
Последние новости
26 Февраль
Բնածին արատի շտկում վերականգնողական միջամտություն
24 Февраль
Մանկական օրթոպեդիան գործնականում․ մանկական օրթոպեդիայի միջազգային գիտաժողով
19 Февраль
Հարթաթաթությունից մինչև աճուկային ցավեր․ ե՞րբ գործ ունենք առողջական իրական խնդիրների հետ, իսկ երբ նորմայի
14 Февраль
Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայություն
09 Февраль
Երեխան կուլ է տվել օտար մարմին․ առաջին օգնությունը
02 Февраль
Գեստացիոն դիաբետ․ պարզաբանում է էնդոկրինոլոգը
21 Январь
Արգանդի պարանոցի քաղցկեղ․ լիովին կանխարգելելի հիվանդությունը
15 Январь
Ո՞վ է զարգացման մանկաբույժը և ե՞րբ դիմել մասնագետին
13 Январь
Նորածինների հանկարծամահության համախտանիշ
07 Январь
«Մանկաբուժությունը գործնականում». Ուիգմորում ամփոփում են 2025-ի ծավալուն նախագիծը