Wigmore Women’s & Children’s Hospital
Ի՞նչ է ձեռքի վիրաբուժությունը
17 Июль
Ձեռքի վիրաբուժությունը բժշկության մասնագիտացված առանձին ճյուղ է, որը կենտրոնացած է մատների, դաստակի և նախաբազկի տարբեր հիվանդությունների, խանգարումների և վիճակների ախտորոշման, բուժման և վերականգնման վրա։ Ձեռքի վիրաբուժությունը համատեղում է օրթոպեդիկ, պլաստիկ և միկրովիրաբուժության տեխնիկաները՝ ձեռքի գործառույթը վերականգնելու, ցավը նվազեցնելու և էսթետիկ տեսքը բարելավելու համար։
Ձեռքի վիրաբույժների կողմից հաճախ լուծվող խնդիրները ներառում են՝
- Մատների և դաստակի կոտրվածքներ, հոդախախտեր և վերքեր;
- Ջլերի վնասվածքներ (ծալիչ և տարածիչ ջլեր);
- Նյարդային սեղմումներ/կոմպրեսիաներ (օրինակ՝ դաստակային՝ նույն ինքը կարպալ թունելի համախտանիշ);
- Դեգեներատիվ հիվանդություններ, ինչպիսիք են արթրիտը, արթրոզը;
- Այրվածքներ, ցրտահարություն և տրավմատիկ վնասվածքներ;
- Բնածին արատներ և դեֆորմացիաներ;
- Վերականգնողական միջամտություններ՝ տարբեր մանրմնամասերի վերապատվաստում, օրինակ՝ մատերի ռեպլանտացիա։
Քանի որ ձեռքը աներևակայելիորեն բարդ և նուրբ կառուցվածք ունի՝ պատասխանատու բազմազան շարժողական ֆունկցիաների, զգայունության, աշխարհընկալման և ճարպկության համար, ձեռքի վիրաբուժությունը պահանջում է բարձր ճշգրտություն և փորձառություն։ Այս ոլորտի վիրաբույժները հաճախ անցնում են լրացուցիչ վերապատրաստումներ տարբեր ոլորտներում՝ հիվանդների համար օպտիմալ արդյունքներ ապահովելու նպատակով։
Ձեռքի վիրաբուժությունը կարևոր դեր ունի բուժառուների կյանքի որակի բարելավման գործում, հատկապես վնասվածքներից հետո, հաշմանդամության և/կամ քրոնիկ ցավի դեպքերում։
Последние новости
28 Ноябрь
Ճարպակալում
27 Ноябрь
«Հասանելի դարձնել որակյալ բուժօգնությունը». «Ուիգմոր»-ի երրորդ պոլիկլինիկան
25 Ноябрь
Թոքաբորբ․ ախտանշաններ, ռիսկի գործոններ և կանխարգելում
24 Ноябрь
Գեստացիոն դիաբետ․ ի՞նչ է կարևոր իմանալ ապագա մայրիկներին
18 Ноябрь
Երեխաներ և կենդանիներ․ համատեղ անվտանգ կեցության կանոնները
18 Ноябрь
Երեխայի աճը
11 Ноябрь
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
11 Ноябрь
Ի՞ՆՉ Է ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
07 Ноябрь
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
01 Ноябрь
Valley Children’s Healthcare-ի այցը Ուիգմոր, Սեպտեմբեր 2025