Wigmore Women’s & Children’s Hospital
Ճարպակալում
28 Ноябрь
  • Ճարպակալումը քրոնիկ և բազմագործոնային հիվանդություն է, որը բնութագրվում է օրգանիզմում ճարպի ավելցուկային կուտակմամբ։
  • Ճարպակալումն առաջանում է, երբ սննդի միջոցով ստացվող էներգիան ավելի շատ է, քան էներգիան, որը մենք ծախսում ենք ֆիզիկական ակտիվության միջոցով։


  • Ոչ ճիշտ սննդակարգը;
  • Նստակյաց ապրելակերպը;
  • Ժառանգական նախատրամադրվածությունը;
  • Քնի անբավարարությունը;
  • Երկար էկրանային ժամանակը;
  • Մի շարք մետաբոլիկ և նեյրոէնդոկրին խնդիրներ;
  • Որոշ դեղորայքի ընդունում։



Ճարպակալումը կարող է հանգեցնել հետևյալ խնդիրներին՝

  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ;
  • Լյարդի ճարպային դիստրոֆիա, փորկապություն;
  • Հոդացավեր, ոսկրային դեֆորմացիաներ;
  • Շնչառական համակարգի հիվանդություններ;
  • Հոգեբանական բարդույթներ։


  • Հետևել երեխայի սննդակարգին;
  • Սահմանափակել սննդակարգից հեշտ յուրացվող ածխաջրերը՝ կոնֆետներ, խմորեղեն, քաղցր հյութեր, հացաբուլկեղեն և այլն;
  • Սահմանափակել կենդանական ծագման ճարպերը՝ յուղոտ կաթնամթերք կամ մսամթերք;
  • Ավելացնել սննդակարգում թարմ բանջարեղեն և մրգեր, ոչ յուղոտ միս;
  • Հետևել, որ երեխան օրվա ընթացքում խմի բավարար քանակությամբ ջուր;
  • Ավելացնել երեխայի ֆիզիկական ակտիվությունը, օր․՝ լող, վազք, ֆուտբոլ, պար և այլն։


Եթե չի հաջողվում կարգավորել երեխայի քաշը՝ հետևելով սննդակարգին և ավելացնելով ֆիզիկական ակտիվությունը, ապա պետք է դիմել մանկաբույժի։

Անհրաժեշտության դեպքում մանկաբույժը կուղղորդի երեխային էնդոկրինոլոգի խորհրդատվության, ինչպես նաև կկատարվեն մի շարք լաբորատոր և գործիքային քննություններ։ Հետազոտությունների արդյունքում կորոշվի բուժում ստանալու անհրաժեշտությունը։


«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական ներզատաբանության ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ՝